Ֆիլմի ցուցադրութիւն` Մաշտոցի պուրակում


Ֆիլմի ցուցադրութիւն` Մաշտոցի պուրակում

  • 23-05-2012 17:07:21   |   |  Ականատեսի աչքերով



Կրկին հանդիպում ենք Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին,ժամը` 20.30-ին: Թեղուտի պաշտպանութեան նախաձեռնութիւնը ներկայացնում է «Բնութեան հաշուեյարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջութեամբ կը ցուցադրուի եւ մամուլի ուշադրութեանը կը ներկայացուի Մաշտոցի պուրակում, մայիսի 25-ին, ժամը 20.30-ին: Այն պատմում է հանքարդիւնաբերութիւնից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դէպքերի, պետական քաղաքականութեան բացակայութեան, օրէնսդրական բացերի, մի շարք հիւանդութիւնների եւ դրանք բուժելու խնդիրների, գիւղացիների ֆինանսական վիճակի մասին: Յաջորդը կարող ես լինել դու...Կանխիր աղէտը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրաւունքը: Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր` Թեհմինէ Ենոքեան
  -   Ականատեսի աչքերով