Արտաւազդ Սարգսեանը Աջափնեակ վարչական շրջանի նոր ղեկավարն է


Արտաւազդ Սարգսեանը Աջափնեակ վարչական շրջանի նոր ղեկավարն է

  • 24-05-2012 18:01:21   | Հայաստան  |  Հասարակութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը Աջափնեակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտաւազդ Սարգսեանին: Քաղաքապետը շնորհակալութիւն է յայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար, մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամաւոր ընտրուած Ռուբեն Յովսէփեանին երկարամեայ համատեղ աշխատանքի համար եւ յոյս յայտնել, որ իր պատգամաւորական գործունէութեամբ նոյնպէս կը շարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը: Տարօն Մարգարեանը նաեւ ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտաւազդ Սարգսեանը, լինելով Երեւանի աւագանու անդամ, քաջածանօթ է տեղական ինքնակառավարման համակարգին, առկայ հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին: << Մայրաքաղաքի համաչափ զարգացումը պայմանաւորուած է իւրաքանչիւր վարչական շրջանում տարուող աշխատանքներով: Վստահ եմ, որ, պահպանելով վերջին տարիների ընթացքում ձեռքբերումները, հետեւողական աշխատանքի շնորհիւ աջափնեակն ամբողջութեամբ կը կերպարանափոխուի: Շարունակելով ներկայ ծրագրերը պէտք է նպաստել ինչպէս վարչական շրջանի, այնպէս էլ մայաքաղաքի զարգացմանը>>,-նշել է քաղաքապետը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ տարոն Մարգարեանը յատկանշել է նաեւ բնակիչների հետ մշտական կապի ապահովումը, բակային տարածքներ պարբերական այցելութիւնների ու հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը եւ վստահութիւն է յայտնել, որ նոր ղեկավարի աշխատանքային փորձի եւ հմտութիւնների շնորհիւ կարճ ժամանակում բնակչութեանը յուզող խնդիրների լուծման ուղղութեամբ արդիւնքներն ակներեւ կը լինեն:
  -   Հասարակութիւն