Երգչուհին լքել է Հայաստանը` վիրաւորուած


Երգչուհին լքել է Հայաստանը` վիրաւորուած

  • 08-06-2012 14:16:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Երգչուհի Արմինէ Գրիգորեանը մօտ մէկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից: Ինչպէս տեղեկացնում է «Հրապարակ»-ը, նրա համբերութեան բաժակը լցուել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդէն պատրաստ էին, մերժուել են բոլոր հեռուստաընկերութիւնների կողմից: Մինչդեռ նրա «Իմ արեւ» հաղորդումը «Դար 21»-ի լաւագոյն հաղորդումներից էր: Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ յուզուած է եղել եւ հրաժեշտ տալու ժամանակ յայտարարել է, որ յոգնել է հոգեմաշ պայքարից եւ գնում է, քանի որ այլեւս չի կարող եւ չի ուզում պայքարել ոչ իշխանութիւնների, ոչ էլ այս բարքերի դէմ: Մտերիմներն ասում են, որ նրան նաեւ, որպէս երգչուհի, տեւական ժամանակ թոյլ չէին տալիս հանդէս գալ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը