Մեքենան շրջուել է լիճը. Զոհեր եւ տուժածներ չկան


Մեքենան շրջուել է լիճը. Զոհեր եւ տուժածներ չկան

  • 11-06-2012 16:16:30   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 9-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացուել, որ Սեւան-Գաւառ աւտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ յատուկ ջրափրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «ԲՄՒ» մակնիշի 24 ՕՏ 666 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջուել Սեւանայ լիճը: Զոհեր եւ տուժածներ չկան: Հրշէջ-փրկարարների եւ ջրափրկարարների ուժերով աւտոմեքենան դուրս է բերուել ճանապարհի երթեւեկելի մաս: ՀՀ ոստիկանութիւնից ստացուած տուեալների համաձայն` աւտոմեքենայում եղել են վարորդ` Արարատի մարզի Այգեզարդ գիւղի բնակիչ, 1986 թ. ծնուած Նորայր Պետրոսեանը եւ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գիւղի բնակիչ, 1986 թ. ծնուած Գեւորգ Յակոբեանը:
  -   Մամլո հաղորդագրություն