Աւտոպատահար. Կան տուժածներ


Աւտոպատահար. Կան տուժածներ

  • 11-06-2012 16:18:44   |   |  Մամլո հաղորդագրություն

Յյունիսի 9-ին ոստիկանութիւնից տեղեկութիւն է ստացուել, որ ժամը 13.00-ի սահմաններում Երեւան-գիւմրի աւտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 27 ՏՏ 656 պ/հ աւտոմեքենան (վարորդ` Աշտարակի բնակիչ, 1982 թ. ծնուած Արկադի Գրիգորեան) բախուել է «Մազդա» մակնիշի 31 ՕՏ 103 պ/հ աւտոմեքենային (վարորդ` Շամիրամ գիւղի բնակիչ, 1980 թ. ծնուած Սուրիկ Ամարեան: Պատահարի հետեւանքով Ա. Գրիգորեանը, Ս. Ամարեանը եւ «Մազդա»մակնիշի աւտոմեքենայի ուղեւորներ, ՌԴ քաղաքացիներ` 1966 թ. ծնուած Նազիկ ու 2010 թ. ծնուած Ալինա Ամարեանները տեղափոխուել են Աշտարակի հիւանդանոց, որտեղ Ս. Ամարեանը մահացել է: այ. Գրիգորեանը տեղափոխուել է Նորքի հիւանդանոց, իսկ Ա. Ամարեանը` «Սուրբ Աստուածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Ն. Ամարեանի եւ Ա. Գրիգորեանի առողջական վիճակը միջին ծանրութեան է, իսկ Ա. Ամարեանինը` ծանր:
  -   Մամլո հաղորդագրություն