Ավտոպատահար. Կան տուժածներ


Ավտոպատահար. Կան տուժածներ

  • 11-06-2012 16:18:44   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 9-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 27 ՏՏ 656 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Աշտարակի բնակիչ, 1982 թ. ծնված Արկադի Գրիգորյան) բախվել է «Մազդա» մակնիշի 31 ՕՏ 103 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Շամիրամ գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Սուրիկ Ամարյան: Պատահարի հետեւանքով Ա. Գրիգորյանը, Ս. Ամարյանը եւ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, ՌԴ քաղաքացիներ` 1966 թ. ծնված Նազիկ ու 2010 թ. ծնված Ալինա Ամարյանները տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ Ս. Ամարյանը մահացել է: Ա. Գրիգորյանը տեղափոխվել է Նորքի հիվանդանոց, իսկ Ա. Ամարյանը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Ն. Ամարյանի եւ Ա. Գրիգորյանի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Ա. Ամարյանինը` ծանր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play