Յարուցուել է քրէական գործ` յանցաւոր ճանապարհով ստացուած առանձնապէս խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լուացում/ դէպքով, որում մեղադրւում է Վարդան Օսկանեանը


Յարուցուել է քրէական գործ` յանցաւոր ճանապարհով ստացուած առանձնապէս խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լուացում/ դէպքով, որում մեղադրւում է Վարդան Օսկանեանը

  • 12-06-2012 15:12:59   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ ԱԱԾ քննչական վարչութեան կողմից 25.05.2012թ. յարուցուել է քրէական գործ` յանցաւոր ճանապարհով ստացուած առանձնապէս խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լուացում/ դէպքով, նախատեսուած ՀՀ քրէական օրէնսգրքի 190-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտի յատկանիշներով: Քրէական գործով նախաքննութիւն է իրականացւում` Ամն-ում գրանցուած <<Պոլիմեր Մատերիալս>> եւ << Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետութիւմ հիմնադրուած <<Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս>> ՍՊ ընկերութեան 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդիւնքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարաւոր առաջացող հարկային պարտաւորութիւնները չկատարելու, ամերիկեան կողմի ցանկութեամբ Հայաստանի Հանրապետութիւնում թողնուած եւ բացառապէս բարեգործութեան համար նախատեսուած այդ գումարից մօտ 1.135.000 Ամն դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը <<Սիւիլիթաս>> հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանեանի ու նոյն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետեանի անուամբ բացուած հաշուեհամարներին փոխանցելու, ինչպէս նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դէպքերով: Բացի այդ, <<Սիւիլիթաս>> հիմնադրամը խախտելով իր իսկ կանոնադրութեան եւ գործող օրէնսդրութեան պահանջները 2011թ. համար, ֆինանսաւորման աղբիւրների, ֆինանսական տարում օգտագործուած միջոցների, այդ թւում <<Պոլիմեր Մատերիալս>> եւ <<Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով յատկացուած մօտ 2.000.000 Ամն դոլար գումարի վերաբերեալ հաշուետուութեան չի ներկայացրել: Քրէական գործով նշանակուել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննութիւն, կատարւում են հարցաքննութիւններ եւ այլ քննչական գործողութիւններ, միջոցներ են ձեռնարկւում դէպքի լրիւ հանգամանքները պարզելու, օբյեկտիւ եւ բազմակողմանի նախաքննութիւն կատարելու համար: Նախաքննութիւնը շարունակւում է: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
  -   Հասարակութիւն