Դիպլոմների յանձնում` Արցախում


Դիպլոմների յանձնում` Արցախում

  • 15-06-2012 12:49:54   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակոյ Սահակեանը յունիսի 15-ին հանդիսաւոր պայմաններում դիպլոմներ է յանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցութեամբ աւարտած մի խումբ շրջանաւարտների: Իր խօսքում երկրի ղեկավարը կարեւորել է բարձրագոյն կրթութեան դերը մեր հանրապետութեան կեանքում եւ ընդգծել, որ մենք կառուցում ենք մի պետութիւն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պէտք է ունենան առանցքային դերակատարութիւն: Նախագահ Սահակեանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լաւագոյն շրջանաւարտներին դիպլոմների յանձնման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունենում առաջին անգամ, բայց կը լինի շարունակական եւ կը դառնայ բարի աւանդոյթ: Ինչպէս յայտնում են Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, արարողութեանը մասնակցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Մամլո հաղորդագրություն