Մեկնարկել է ԵՀԽ «Հաւատք եւ կ'արգ» յանձնախմբի հերթական հանդիպումը


Մեկնարկել է ԵՀԽ «Հաւատք եւ կ'արգ» յանձնախմբի հերթական հանդիպումը

  • 19-06-2012 11:15:59   |   |  Հասարակութիւն

Յունիսի 17-ին Պինանգում (Մալազիայ) մեկնարկել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հաւատք եւ կ'արգ» յանձնախմբի հերթական հանդիպումը: Եօթօրեայ ժողովի ընթացքում յանձնախումբն ամփոփելու է վերջին վեց տարիների իր աշխատանքները` քննարկելով եկեղեցաբանական եւ բարոյագիտական փաստաթղթեր, ինչպէս նաեւ անդրադառնալու է Եկեղեցում հեղինակութեան աղբիւրների հարցի ուսումնասիրութեանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ժողովին ներկայացնում է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
  -   Հասարակութիւն