Տարօն Մարգարեանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս-յոխեն Շմիդթի հետ


Տարօն Մարգարեանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս-յոխեն Շմիդթի հետ

  • 19-06-2012 17:07:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տարոն Մարգարեանը հանդիպել է ՀՀ -ում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան դեսպանի հետ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը դիւանագիտական առաքելութիւնն աւարտելու կապակցութեամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ: Քաղաքապետը ողջունել եւ շնորհակալութիւն է յայտնել դեսպանին հայ–գերմանական յարաբերութիւնների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: <<Հայ-գերմանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ եւ յուսով եմ, որ Երեւանի քաղաքապետարանը յետագայում եւս արդիւնաւէտ կ'աշխատի ՀՀ–ում Գերմանիայի դեսպանութեան հետ>>,-նշել է Տարօն Մարգարեանը` յաջողութիւններ մաղթելով դեսպանին իր յետագայ գործունէութեան մէջ: Կարեւորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ յարաբերութիւնների հաստատումը` քաղաքապետը յատկանշել է, որ վերջերս Հալլէ Զալլէ քաղաքի քաղաքապետի Երեւան կատարած այցելութեան ընթացքում քննարկուել են երկկողմ յարաբերութիւնների հաստատման հետ կապուած մի շարք ծրագրեր: Հանս-Յոխեն Շմիդթը կիսելով իր տպաւորութիւնները Երեւանի եւ քաղաքային տնտեսութեան ենթակառուցուածքներում իրականացուող բարեփոխումների շուրջ` նկատել է, որ վերջին շրջանում ակտիւ աշխատաքներ են տարւում նաեւ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւաւորման ուղղութեամբ: <<Փոփոխութիւնների ու զարգացման փուլում գտնուող քաղաքի կառավարումը դժուար աշխատանք է: Մաղթում եմ Ձեզ յաջողութիւններ աշխատանքում>>,–նշել է դեսպանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանն ու Հանս-յոխեն Շմիդթը զրուցել են նաեւ քաղաքապետարանի եւ գերմանական միջազգային համագործակցութեան «Համայնքային եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շուրջ:
  -   Մամլո հաղորդագրություն