Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ


Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ

  • 19-06-2012 17:07:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ: Քաղաքապետը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ–գերմանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: <<Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հուսով եմ, որ Երեւանի քաղաքապետարանը հետագայում եւս արդյունավետ կաշխատի ՀՀ–ում Գերմանիայի դեսպանության հետ>>,-նշել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ։ Կարեւորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը` քաղաքապետը հատկանշել է, որ վերջերս Հալլե Զալլե քաղաքի քաղաքապետի Երեւան կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր։ Հանս-Յոխեն Շմիդթը կիսելով իր տպավորությունները Երեւանի եւ քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ` նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատաքներ են տարվում նաեւ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման ուղղությամբ։ <<Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքում>>,–նշել է դեսպանը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը զրուցել են նաեւ քաղաքապետարանի եւ գերմանական միջազգային համագործակցության «Համայնքային եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շուրջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play