Փոխվարչապետի աշխատանքային այցն Արարատի մարզ


Փոխվարչապետի աշխատանքային այցն Արարատի մարզ

  • 19-06-2012 17:41:46   |   |  Տնտեսութիւն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանն այսօր Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցութիւն անցկացրեց Լուսառատի համայնքապետարանում: Մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի, տարածքային կառավարման, քաղաքաշինութեան նախարարութիւնների, ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի պատասխանատուների, Լուսառատի եւ Փոքր Վեդիի համայնքապետերի մասնակցութեամբ քննարկուեցին «Քաղաքատեղի Արտաշատ» հանրապետական նշանակութեան յուշարձանի պահպանական գօտու սահմանների ճշգրտմանը, այդ տարածքում գտնուող գիւղնշանակութեան հողերի օգտագործմանն առնչուող հարցեր: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ պահպանական գօտում գտնուող գիւղնշանակութեան հողատարածքների սեփականատէրերի կողմից գործունէութեան տեսակը փոխելու մտադրութեան դէպքում այդ մասին գիւղապետերի միջոցով կը տեղեկացուի ՀՀ մշակոյթի նախարարութեանը` մասնագէտների հետ հարցն ուսումնասիրելու եւ պատմահնագիտական տարածքի հնարաւոր վնասումը կանխելու համար: Անդրադարձ եղաւ նաեւ համայնքների գերեզմանատան խնդրին: Քաղաքաշինութեան նախարարութեանը յանձնարարուեց համայնքապետերի հետ քննարկել այդ նպատակով նոր տարածքի յատկացման հարցը: Հիւրերը նաեւ շրջայց կատարեցին պահպանական գօտու տարածքում, այցելեցին պեղումների վայր: Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց արարատի մարզպետարան, որտեղ մարզպետ Է. Բարսեղեանի հետ քննարկուեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի աւարտին եւ երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Նշուեց, որ ծրագրի երկրորդ փուլով նախատեսուած աշխատանքներն ամբողջութեամբ աւարտուել են: Երրորդ փուլով մարզին յատկացուած 1,3 մլրդ դրամը հիմնականում կ'ուղղուի դպրոցների, մշակոյթի տների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ջրագծերի կառուցմանը, գազիֆիկացման աշխատանքներին: Հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ քննարկուեցին նաեւ համայնքային եկամուտների հաւաքագրման ընթացքին առնչուող եւ մի շարք այլ հարցեր:
  -   Տնտեսութիւն