Նոր թղթադրամներ` յունիսի 25-ից


Նոր թղթադրամներ` յունիսի 25-ից

  • 25-06-2012 17:04:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Յունիսի 25-ից շրջանառութեան մէջ են մտնում հինգ հազար, տասը հազար եւ քսան հազար դրամ անուանական արժէքներով նոր թղթադրամները: Մինչեւ օրս գործող հին թղթադրամները շարունակում են մնալ շրջանառութեան մէջ: Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրեանն ասում է, որ նոր թղթադրամների թողարկումը որեւէ ազդեցութիւն չի կարող ունենալ դրամաշրջանառութեան, գնաճի կամ տնտէական երեւոյթների վրայ: «Յուրաքանչիւր յաջորդ լուծում աւելի պաշտպանուած է կոչուած դարձնելու», - նշեց ԿԲ նախկին նախագահը` արձագանքելով «ազատութիւնէ ռադիօկայանի այն հարցին, թէ թղթադրամների փոփոխութիւնը ինչպիսի՞ ազդեցութիւն կ'ունենայ թղթադրամների պաշտպանուածութեան վրայ: Ըստ Բագրատ Ասատրեանի, կայ եւս մի խնդիր, որ անհրաժեշտ է լուծել` փողի գեղագիտական կողմը, փողը որպէս սիմուոլ ընկալելու իւրայատկութիւնը: Եթէ 1000 ու 20,000 դրամանոց թղթադրամները, ըստ մասնագէտի, յաջողուած են, ապա նոյնը չի կարելի ասել այլ թղթադրամների մասին: «Տեսէք, օրինակ, տասը, հինգ եւ հազար դրամանոցները? ընդհանուր գոյն, դիզայնի առումով նմանութիւններ շատ են: Օտարի աչքով եթէ նայես, ես գիտեմ դէպքեր, երբ շփոթում էին», - նշեց Ասատրեանը: Այսօրուանից շրջանառութեան մէջ կը մտնեն նաեւ նոր եւ ուսուցողական յիսուն դրամ անուանական արժէքով մետաղադրամներ, որոնք նուիրուած են Հայաստանի Հանրապետութեան մարզերին եւ Երեւան քաղաքին: Անոյշ Մկրտչեան «Ազատութիւն» ռադիօկայան
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը