ՀՀՇ-ն մազութի գումարները վերադարձրել է պետբիւջէ (Տեսանիւթ)


ՀՀՇ-ն մազութի գումարները վերադարձրել է պետբիւջէ (Տեսանիւթ)

  • 25-06-2012 18:07:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը



Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամաւոր Հրանտ Բագրատեանը ՀԱԿ-ի նախընտրական մարզային քարոզչութեան ժամանակ ընտրողներին յիշեցնում էր մազութի գործը` ասելով, թէ «Մեր յետեւից ամէն ինչ ասել են: Ասել են` լոյս ենք գողանում, մազութ, փող ենք գողանում, կոնեակի գործարան ենք գողանում: Բա ես կամ նախագահը կոնեակի գործարանը որ գողացած լինէինք, մենք այսօր միտինգի կարող էինք գալ ձեր մօտ՞»: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակեանից փորձեց ստանալ այս հարցի պատասխանը. տրամաբանութիւնը յուշում է, որ եթէ մազութը գողացել էին, մեղաւորները ճաղերի ետեւում պիտի որ լինէին: Ունէ՞ք պատասխան, եթէ արել էին, ինչու՞ չէք բռնել` նա պատասխանեց. «Նախ, երբ Աժ-ում յանձնաժողով ձեւաւորուեց , յանձնաժողովը մի շարք բացայայտումներ կատարեց եւ հիմա գումարները չեմ յիշում, բայց բաւականին գումարներ պետբիւջէ վերադարձուեցին: Յետոյ ես այդ ժամանակաշրջանը մազութի գործով չեմ քննադատում, այսինքն` կարելի էր ամէն ինչ անել, որ այդ ամէն ինչը մեղմ լինէր: Դրա համար: Թէ չէ բնականաբարար, ամբողջ ճանապարհները փակուած էին, մի տեղ կողոպտում էին մեր գնացքները, մի տեղ` մեր բեռնատարները, հացամթերքն էին կ'ողոպտումէ: Մենք հետաքրքրուեցինք` ՀՀՇի՞ կողմից էր կողոպտւում` պարոն Սահակեանը պատասխանեց, որ ՀՀՇ-ի չէ. «դրսից բերելուց` Վրաստանում, տարբեր տեղերում, առաջին շրջանում` Ադրբեջանում: Կառավարման պրոցեսներում եւ ենթակառուցուածքների առումով քննադատում եմ, բայց որ ասեմ, թէ ապազգային լարուած իրավիճակով մարդիկ են եղել` ես դրա կողմնակիցը չեմ: Նրանք էլ են ուզեցել, որ շատ լաւ բանէր անեն, պարզապէս ինչ-որ բանէր ստացուել են, ինչ-որ բանէր չեն ստացուել»: Մենք հետաքրքրուեցինք` համատարած թալան Հհշ-ի կողմից եղե՞լ է` նա պատասխանեց. «Համատարած թալանւում էր երկիրը ե'ւ ժողովրդի, ե'ւ մարդկանց: Հողը երբ սեփականաշնորհեցին, անմիջապէս, ինչքան գիւղատնտեսական տեխնիկայ կար` որպէս երկաթ, լոմ վաճառուեց: Հոտերը կոլխոզների միանգամից մի ձմեռուայ մէջ լրիւ գլխատուեց: 7000 հիմնարկ ձեռնարկութիւններ ունէինք, որ վաուչերի վերածուեցին ու միանգամից փակուեցին: Այստեղ կարելի էր յամենայնդէպս ոչ թէ յեղափոխական ճանապարհով գնալ, այլ կարելի էր լաւ տնտեսվարողներ լինել: Բայց որովհետեւ իրենց մէջ էլ փորձառուներ չկային, ոչ թէ չեն ուզեցել, այլ իրականութիւնը նա է, որ ունէինք 7000 հիմնարկ-ձեռնարկութիւններ, մինչեւ 94 թիւը ոչ մի հատ չունեցանք: Մեծ մասն էլ սկսեց հաստոցները թալանել ու վաճառել որպէս երկաթ-լոմ: Ես արձանագրում եմ իրողութիւնը: Ի հարկէ, այդտեղ կարելի է մեղադրել վատ ղեկավարելու մէջ, բայց որ մարդիկ կարգազանցնէր կամ ապազգային ուժեր են եղել` դրանում չեմ մեղադրում: Նորովի անկախութիւն է եղել, ամէն ինչը ցաքուցրիւ է եղել»: Մենք փորձեցինք յստակեցնել, փաստօրէն «մազութի գործով» ճաղերի ետեւում չեն յայտնուել, բայց գումարային փոխհատուցու՞մ է եղել` պարոն Սահակեանը պատասխանեց. «Աժ համապատասխան ժամանակաւոր յանձնաժողովը շատ դժուար էր մեծ բացայայտումներ արել, յամենայնդէպս, բաւականին գումարներ պետբիւջէ վերադարձուեցին տարբեր անձանց կ'ողմից»: Թէ մասնաւորապէս ու՞մ կողմից են վերադարձուել գումարները` պարոն Սահակեանն ասաց, որ չի յիշում. «յամենայնդէպս գիտեմ, որ արդիւնքներ տուեց»: Հռիփսիմէ ՋԷԲԵՋԵԱՆ «Առաւօտ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը