Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Աւստրիայի Հանրապետութեան նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողութիւնը


Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Աւստրիայի Հանրապետութեան նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողութիւնը

  • 27-06-2012 11:04:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 27-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտօնական այցով Հայաստան ժամանած Աւստրիայի Հանրապետութեան նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողութիւնը: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների արդիւնքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կը հանդիսանան հայ-աւստրիական քաղաքական երկխօսութեան ակտիւացման եւ տնտեսական համագործակցութեան զարգացման համար: Նախագահ Սերժ Սարգսեանը նաեւ շնորհակալութիւն է յայտնել Աւստրիայի նախագահին` հարաւկովկասեան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հաւասարակշռուած դիրքորոշման համար: Այս մասին « Նտ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն