Հայաստան-Եվրոմիություն ասոցացման համաձայնագիրը նախատեսւում<br /> է ստորագրել մինչեւ տարեվերջ<br />


Հայաստան-Եվրոմիություն ասոցացման համաձայնագիրը նախատեսւում
է ստորագրել մինչեւ տարեվերջ

  • 25-05-2010 15:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական կառոյցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցութիւնը համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի մայիսի 25-ի արտահերթ նիստում, որը վարել է Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը, քննարկուել է Եւրոպական յանձնաժողովի` Հայաստանի մասին 2009 թուականի տարեկան զեկոյցը, ամփոփուել են կատարուված աշխատանքները եւ մատնանշվել առկայ խնդիրները: Ա.Բաղդասարեանը նշել է, որ Եվրոմիությունը դրական է գնահատել «Հայաստան-Եվրոմիություն գործողութիւնների ծրագրի» կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը, միաժամանակ` հնչեցուել են մի շարք մտահոգութիւններ, որոնց ուղղութեամբ պէտք է աշխատել: «Պէտք է կարողանանք ապահովել միջոցառումների ծրագրով նախատեսուած բոլոր գործողութիւնների պատշաճ իրականացումը նախանշված ժամկէտներում: Կան մի շարք խնդիրներ, որոնք լուծուած չեն, որոշ նախարարութիւններ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել իրականացնել իրենց պարտաւորութիւնները: Անհրաժեշտ է այդ աշխատանքներն առաւել արդիւնաւէտ կազմակերպել, որպէսզի աւելի լաւ արդիւնքներ ունենանք»,- ասել է Ա.Բաղդասարեանը: Ըստ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենեակի հաղորդագրութեան, միջգերատեսչական յանձնաժողովի անդամներ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը ներկայացրել են Հայաստան-Եվրոմիություն Ասոցացման համաձայնագրի, ինչպէս նաեւ` խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղութեամբ կատարուված աշխատանքները: Նախատեսւում է մինչեւ տարեվերջ ստորագրել Հայաստան-Եվրոմիություն ասոցացման համաձայնագիրը:
  -   Քաղաքական