Հայաստան-իրան յարաբերութիւնների որոշ հիմնախնդիրներ<br />


Հայաստան-իրան յարաբերութիւնների որոշ հիմնախնդիրներ

  • 25-05-2010 14:50:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այսօր ապրում է զարգացման մի կարեւոր փուլ, որը բնորոշւում է տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականութեան մէջ Թեհրանի դիրքերի ամրապնդմամբ: Զարգացումներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցոյց են տալիս, որ միջազգային հանրութիւնը չի կարող կասեցնել Իրանի միջուկային հետազօտութիւններն ու տեխնոլոգիաների զարգացումը, ինչը կարող է յանգեցնել Իրանի` միջուկային տէրութեան վերածման: Հայաստանի Հանրապետութիւնը տարածաշրջանային գործընթացներին իր մասնակցութեամբ նոյնպէս կարեւոր զարգացումների մէջ է ընդգրկուած. հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորում, ԼՂՀ հարցի շուրջ բանակցութիւններ, ակտիւ արտաքին քաղաքականութիւն, դաշնակցային յարաբերութիւնների ամրապնդում Ռուսաստանի, յարաբերութիւնների խորացում Ամն-ի, Ֆրանսիայի, Եմ-ի, Չինաստանի եւ կարեւոր դերակատարութիւն ունեցող մի շարք այլ պետութիւնների եւ կազմակերպութիւնների հետ: Չնայած այն վերադասաւորումներին, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, յարաբերութիւններն Իրանի հետ Հայաստանի համար շարունակում են յատուկ տեղ զբաղեցնել: Դրանց ընթացքն այսօր բաւական ակտիւացել է, քանի որ արդէն գրեթէ 20 տարուայ պատմութիւն ունեցող Հհ-իիհ կապերը վերջին մի քանի տարում բաւական լուրջ տնտեսական լիցք են ստացել, իսկ Իրանի ակտիւացումը ԼՂՀ կարգաւորման գործընթացում նոր քաղաքական բնոյթի կարեւորութիւն է տալիս Երեւան-թեհրան յարաբերութիւններին: Ստորեւ անդրադառնանք հայ-իրանական յարաբերութիւնների մի քանի կարեւոր հիմնախնդիրների: Իրանի հնարաւոր միջնորդութիւնը Լղհ-ի շուրջ ընթացող բանակցութիւններում Վերջին ամսուայ ընթացքում Իրանը տարածաշրջանային գործընթացներում աւելի ակտիւ մասնակցութեան յայտ ներկայացրեց: 2009թ. Թեհրանի կողմից Երեւանի եւ Բաքուի ուղղութեամբ մի քանի անգամ հնչեցուած պատրաստակամութիւնը` աջակցել ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման գործընթացին, 2010-ի ապրիլին ձեւափոխուեց պաշտօնական առաջարկութեան` դառնալ հակամարտութեան կարգաւորմանը եւ բանակցութիւններին աջակցող միջնորդ: Իրանի ԱԳՆ ղեկավար Մ.Մոթաքիի խօսքերով, Թեհրանը Երեւանին եւ Բաքուին է ներկայացրել ԼՂՀ հարցին առնչուող առաջարկութիւններ, որոնք, ամենայն հաւանականութեամբ, սահմանափակւում են ԱԳՆ ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցութիւնների անցկացման առաջարկութեամբ: Իրանի այսօրինակ ակտիւացման պատճառների բացայայտումը բաւական կարեւոր է, որն անհրաժեշտ է դիտարկել` հասկանալու համար, թէ իրականում ինչի է ձգտում Իրանը ԼՂՀ հարցի կարգաւորման գործընթացում: Իրանի ակտիւացումը հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ մի քանի պատճառ ունի, որոնցից, մեր կարծիքով, հիմնականներն են. Չնայած Թեհրան-երեւան եւ Թեհրան-բաքու յարաբերութիւնները, առաջինի դէպքում, բաւական զարգացած են, երկրորդի դէպքում` առնուազն նորմալ, Թեհրանը տեղեկացուած չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարուող հայ-ադրբեջանական բանակցութիւնների մասին: Իրանի տեղեկութիւնները բանակցային գործընթացի բնոյթի եւ արդիւնքների մասին բաւական մակերեսային են, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Թեհրանին տեղեակ չեն պահում բանակցութիւնների ընթացքի եւ իրական բովանդակութեան մասին: Այս պայմաններում Իրանի տեղեկացուածութիւնը ԼՂՀ կարգաւորման հարցի շուրջ հիմնականում ձեւաւորւում է հայաստանեան եւ ադրբեջանական մամուլում հրատարակուող նիւթերից, տարբեր վերլուծաբանների, քաղաքական, այդ թւում նաեւ ընդդիմադիր գործիչների կողմից հնչեցուող կարծիքներից: Իսկ դրանք հիմնականում վերջին տարուայ ընթացքում ասում են, որ հայերն ու ադրբեջանցիները մօտ են հակամարտութեան հանգուցալուծմանը: Եւ այստեղ կարեւոր չէ, թէ որքանով են դրանք մօտ իրականութեանը: Կարեւորն այն է, որ Թեհրանը սկսում է լուրջ մօտենալ հակամարտութեան մօտակայ կարգաւորման հնարաւորութեանը եւ անհանգստանում է այն կապակցութեամբ, որ նման կարգաւորումը կարող է բերել իր դիրքերի թուլացմանը (խօսքն առաջին հերթին հակամարտութեան գօտում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցին է վերաբերում), ինչն Իրանին ստիպում է միջոցներ գտնել մասնակից դառնալու բանակցային գործընթացին` փորձելով նուազեցնել հնարաւոր կորուստները: Երկրորդ կարեւոր պատճառ պէտք է դիտարկել Թուրքիայի ակտիւացումը տարածաշրջանում: Չնայած Թեհրանի յարաբերութիւններն Անկարայի հետ վերջին շրջանում բաւական ջերմացել են, Իրանը Թուրքիային երկարաժամկէտ կտրուածքով դիտարկել եւ դիտարկում է որպէս հիմնական մրցակից Հարաւային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ազդեցութեան տարածման գործում: Այս տեսանկիւնից Թուրքիայի կողմից անընդհատ հնչող յայտարարութիւնները, թէ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է հնարաւորութիւնները, առաջացնում են Իրանի կասկածները, թէ Անկարան փորձում է ստանձնել նոր միջնորդային առաքելութիւն հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման գործում: Ակնյայտ է, որ Երեւանը նման միջնորդութիւն թոյլ չի տայ, սակայն Բաքուի եւ Անկարայի կողմից Մինսկի խմբի դէմ տարուող գիծը Թեհրանին ստիպում է փորձել տեղ զբաղեցնել ,նոր միջնորդութեանէ համար սկսուած գործընթացում: Այն, որ Բաքուն Իրանի միջնորդութեան առաջարկութեանը դրական պատասխան է տուել, չի նշանակում, թէ Իրանը մերձեցել է Ադրբեջանի հետ: Սակայն դա չի էլ նշանակում, որ, հաշուի առնելով Թեհրանի հետ ունեցած ռազմավարական յարաբերութիւնները, Երեւանը պէտք է իրանական առաջարկութեանը դրական պատասխան տա: Բաքուի դրական արձագանքը Թեհրանի առաջարկութեանը, ամենայն հաւանականութեամբ, բացատրւում է ոչ թէ նրանով, որ Իիհ-ի միջոցով Ադրբեջանը կարող է հասնել իր ուզած կարգաւորման տարբերակին, այլ Բաքուի ցանկութեամբ տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ,միջնորդական մենաշնորհըէ: Իիհ-հհ-ահ առաջին իսկ բանակցութիւնները հարուած են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքերին եւ Բաքուին յետագայում հիմք են տալու փորձել Թուրքիային ներքաշել ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացի մէջ: Հաշուի առնելով վերը նշուածը` պէտք է ասենք, որ Հհ-ի համար Թեհրանի առաջարկութիւնը հեռանկարային չի կարելի համարել: Առեւտրատնտեսական hարաբերութիւնների հիմնախնդիրներ Հայաստան-իրան գազատարի կառուցման աւարտից յետոյ հայ-իրանական յարաբերութիւնները թեւակոխել են նոր փուլ, ինչը բնորոշւում է տնտեսական գործօնի ակտիւացմամբ: Չնայած Հայաստանը Ռուսաստանից բնական գազ է ներկրում աննախադէպ ցածր գներով եւ դեռեւս Իրանից Հայաստան գազ չի ներկրւում, գազատարը կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունի Հհ-ի համար, քանի որ այն լուծում է առաջնային նշանակութեան մի շարք խնդիրներ. Ստեղծում է Վրաստանի տարածքով գազի ներկրման այլընտրանք` ապահովելով մեր էներգետիկ անվտանգութիւնը հարաւկովկասեան հնարաւոր նոր ապակայունացման դէպքում: Հնարաւորութիւն է տալիս Հայաստանին, օգտագործելով ներկրուող բնական գազը, մեծացնել արտադրուող էլեկտրաէներգիայի ծաւալները: Վերջին հանգամանքը Հայաստանի համար կարեւոր է, քանի որ այն հնարաւորութիւն կը տայ աւելացնել Իրան արտահանուող էլեկտրաէներգիայի ծաւալները եւ վաղ թէ ուշ բացման ենթակայ Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկայի գրաւման պոտենցիալ ստեղծել: ,հայռուսգազարդէ Փբը-ի կողմից մինչեւ տարեվերջ շահագործման յանձնուելիք Հրազդանի Ջէկ-ի նոր 5-րդ` հզօր եւ ժամանակակից էներգաբլոկի հնարաւորութիւններն էլ աւելի են ամրապնդելու ՀՀ էներգետիկ անվտանգութիւնը, իսկ այստեղ արտադրուող էլեկտրաէներգիան, ամենայն հաւանականութեամբ, կ'արտահանուի Իրան` աւելացնելով մեր ազգային էներգետիկ ընկերութիւնների մասնաբաժինն Իրանի շուկայում: Իսկ այն կայուն կերպով աճում է. չնայած իրանական իշխանութիւնների քաղաքականութեանը, երկրում էլեկտրաէներգիայի սպառումը շարունակում է աճել: 2009-ին այն արձանագրել է 4,2% աճ, ինչը շատ բարձր ցուցանիշ է: Հհ-իրան տնտեսական յարաբերութիւնների կարեւոր բաղկացուցիչ է նաեւ Արաքսի վրայ նոր Հէկ-ի կառուցման նախագիծը, որն իրականութիւն կը դառնայ մօտակայ տարիներին: Սակայն առեւտրատնտեսական համագործակցութեան ոլորտի ամենամեծ եւ յաւակնոտ ծրագիրն, ի հարկէ, Հայաստան-իրան երկաթգծի կառուցումն է: Այս նախագծի իրականացման գործընթացում կան մի քանի` օբյեկտիւ բնոյթի խնդիրներ: Դրանք են. Ֆինանսաւորման խնդիր. Երկաթգծի կառուցման ծախսերը տարբերւում են` կապուած այն բանի հետ, թէ որ տարածաշրջանում են իրականացւում շինարարական աշխատանքները: Չինաստանում եւ Ռուսաստանում 1 կմ երկաթգծի կառուցումն արժէ $1,5-ից մինչեւ 12 մլն, Շուեյցարիայում` մօտ 30 մլն: Մեր տարածաշրջանի համար հիմնարար թիւ կարող է ընդունուել Իրանի տարածքում կառուցուող Ղեզուին-ռեշտ-աստարայ երկաթգծի 1 կմ արժէքը, որը հաւասար է $14 մլն-ի: Ամենահամեստ հաշուարկներով` Հայաստան-իրան երկաթուղային կապի ստեղծման համար անհրաժեշտ է կառուցել մօտ 250 կմ նոր երկաթգիծ, ինչի ընդհանուր արժէքը կարող է հասնել մինչեւ $4 մլրդ-ի: Սա բարձր գին է, որի հայթայթման խնդիրը բաւական բարդ է լինելու: Բեռնափոխադրման ծաւալների ապահովում. Հհ-իրան բեռնափոխադրման ծաւալները բաւական ցածր են եւ կազմում են տարեկան մօտաւորապէս 600 հազար տ (ընդհանուր բեռնափոխադրման ծաւալը 2009թ.` 4,571 մլն տ): Ըստ տարբեր վերլուծութիւնների եւ տուեալների` աշխարհում նոր երկաթգծի կառուցման շահաւէտութեան համար անհրաժեշտ է, որ ամէն նոր կառուցուող երկաթգծային կիլոմետրին տարեկան բաժին ընկնի մօտ 30.000 տ բեռնափոխադրում: Այս տեսանկիւնից Հայաստան-իրան երկաթգծի կառուցման շահաւէտութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել մօտ 7,5-8 մլն տ բեռնափոխադրում այս երկաթուղով, ինչը մօտ 2 անգամ գերազանցում է ՀՀ բեռնափոխադրման տարեկան ընդհանուր ծաւալները եւ աւելի քան 10 անգամ` Հայաստան-իրան ուղղութեամբ ընթացող բեռնափոխադրման չափերը: Երկրորդ հանգամանքը հիմնական բացասական դերն է խաղալու երկաթգծի շինարարութեան համար ֆինանսաւորում հայթայթելու գործում: Սակայն գործընթացն, այնուամենայնիւ, հնարաւոր է դրական հունով տանել, քանի որ երկաթգիծը զուտ տեխնիկապէս կարող է անհրաժեշտ բեռնափոխադրման ծաւալներ ապահովել Պարսից ծոց-սեւ ծով տրանսպորտային հանգոյցի սպասարկման շնորհիւ` կապելով այս երկու տարածաշրջանները մէկ ընդհանուր երկաթուղային գծով: Սակայն նման արդիւնքի համար Հայաստանն ու Իրանն առաջիկայ տարիներին պէտք է ակտիւ բանակցութիւններ վարեն այն տարածաշրջանային պետութիւնների հետ, որոնք կարող են օգտագործել նոր երկաթուղին. Հնդկաստան, Պակիստան, Վրաստան, Ուկրաինայ, Ռումինիայ, Ռուսաստան եւ Բուլղարիայ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի` 2010թ. մայիսին Չինաստան կատարած այցի ընթացքում Պեկինը հետաքրքրութիւն յայտնեց երկաթգծի կառուցման ծրագրի վերաբերեալ, ինչը Չժհ-ը դարձնում է երկաթգծի կառուցման մէջ շահագրգիռ կողմ: Այս գործընթացը բարդ եւ երկար է լինելու, սակայն դրա դրական աւարտի համար բաւարար հիմքեր կան: Ամփոփելով` նշենք, որ առաջիկայում Իրանի դէմ կարող են կիրառուել նոր պատժամիջոցնէր: Հայաստանում շատ է խօսւում այն մասին, որ դրանք կարող են ազդել Հհ-իիհ յարաբերութիւնների վրայ: Սակայն պատժամիջոցների այն հիմնական փաթեթը, որի նախնական տարբերակը դրուած է քննարկման, չի անդրադառնում Հհ-իիհ համագործակցութեան հիմնական ոլորտներին` էներգետիկայ, առեւտուր եւ տարանցիկ բեռնափոխադրումներ: Այսպիսով, դրանք որեւէ լուրջ ազդեցութիւն չեն ունենայ Հայաստան-իրան յարաբերութիւնների վրայ: Սեւակ Սարուխանեան
  -   Յօդուածներ