Հ.Յակոբեան. ««Արի տուն. ծրագիրը իւրօրինակ կամուրջ է սփիւռքահայ երիտասարդութեան եւ Հայրենիքի միջեւ»


Հ.Յակոբեան. ««Արի տուն. ծրագիրը իւրօրինակ կամուրջ է սփիւռքահայ երիտասարդութեան եւ Հայրենիքի միջեւ»

  • 02-07-2012 12:37:54   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յուլիսի 2-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ «Արի տուն»2012թ. ծրագրի երրորդ փուլի բացումը: Ներկայ էին Երեւանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփիւռքի հայ համայնքների, ինչպէս նաեւ հիւրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ եւ «Արի տուն»2012թ. ծրագրի երրորդ փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին եւ ազդարարելով «Արի տուն»2012թ. ծրագրի երրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը նշեց,-«Կատարուել է ձեզանից շատ շատերի երազանքը` եկել էք Հայրենիք, ոտք դրել Մայր հողի վրայ, ինչի համար եւ ձեզ եւ ձեր ծնողներին շնորհակալ ենք: Մեր նպատակն է, որ գաք եւ ծանօթանաք ձեր Հայրենիքին, լինէք տեսարժան վայրերում եւ Հայաստանից հեռանաք առաւել մեծացած, հզօրացած, Հայրենիքը սիրած: Այս ծրագիրը իւրօրինակ կամուրջ է սփիւռքահայ երիտասարդութեան եւ Հայրենիքի միջեւ»: Այնուհետեւ ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հիւրընկալ ընտանիքներին: Արմինէ Սարգսեանը, ով արդէն չորորդ անգամ է իր ընտանիքում հիւընկալում Սփիւռքից ժամանած երիտասարդներին«Արի տուն»ծրագրին նուիրեց իր հեղինակած բանաստեղծութիւնը: «Արի տուն»ծրագրի երրորդ փուլին կը մասնակցի Ռուսաստանի Դաշնութիւնից, Վրաստանից, Կանադայից, Աբխազիայից, Սիրիայից, Յորդանանից եւ Ռումինիայից 94 երիտասարդ:
  -   Հասարակութիւն