Պատասխանատուութեան են ենթարկուել համաներումը սխալ կիրառելու պատճառով


Պատասխանատուութեան են ենթարկուել համաներումը սխալ կիրառելու պատճառով

  • 02-07-2012 11:45:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 29-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ Արդարադատութեան խորհրդի որոշմամբ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանի դատաւոր Վլադիմիր Գրիգորեանին յայտարարուել է նկատողութիւն` զուգորդուած 6 ամիս ժամկէտով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանի դատաւոր Վարդան Գրիգորեանին յայտարարուել է նախազգուշացում: «Փաստինֆո»-ի հաւաստի աղբիւրների տուեալներով` երկու դատաւորներն էլ կարգապահական պատասխանատուութեան են ենթարկուել համաներումը սխալ կիրառելու պատճառով:
  -   Մամլո հաղորդագրություն