Վահէ Աւետեանի յիշատակին նուիրուած մոմավառութեան Ակցիայի մասնակիցները հասել են Ռուբեն Հայրապետեանի տան մօտ


Վահէ Աւետեանի յիշատակին նուիրուած մոմավառութեան Ակցիայի մասնակիցները հասել են Ռուբեն Հայրապետեանի տան մօտ

  • 09-07-2012 08:52:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը


 Յուլիսի 8-ին Վահէ Աւետեանի մահուան կապակցութեամբ Հարսնաքար ռեստորանի մօտ անցկացուող մոմավառութեան ժամանակ ակցիայի մասնակիցներից Հելսինկեան ասոցիացիայի անդամ Արման Վէզիրեանը մօտեցել է ռեստորանին, նրան է մօտեցել ռեստորանի սեփականատէր Ռուբեն Հայրապետեանը, եւ կարճ խօսակցութիւնից յետոյ ուժեղ հարուածել Արմանին, որից յետոյ նա վայր է ընկել: Ի դէպ, տարածքը հսկում են բազմաթիւ ոստիկաններ, որոնք սակայն չեն միջամտել այն բանից յետոյ, երբ Նեմեց Ռուբօն հարուածել է իրաւապաշտպանին: Այն բանից յետոյ, երբ Հարսնաքար ռեստորանում ծեծի ենթարկուելուց յետոյ հիւանանոցում մահացած Վահէ Աւետեանի յիշատակին նուիրուած մոմավառութեան մասնակիցներին թոյլ չեն տուել ակցիան անցկացնել ռեստորանի մօտ, ակցիայի մասնակիցները, մի քանի հարիւր քաղաքացիներ, այս պահին որոշում են կայացրել երթ անել Աւան թաղամասով, դէպի Ռուբեն Հայրապետեանի առանձնատուն: Ակցիայի մասնակիցները հասել են Ռուբեն Հայրապետեանի տան մօտ: Նրանք վանկարկում են Նեմեց, մարդասպան: Ոստիկանները հաւաքուել են առանձնատան մօտ: Նրանք 5 րոպէ լռութեամբ յարգել են Վահէի յիշատակը: Այստեղից ակցիայի մասնակիցները երթով շարժուեցին դէպի Հարսնաքար, որտեղ էլ աւարտուելու է ակցիան: Lragir.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը