ԵՀՄՖ.Վահէ Աւետեանի մահը վերջին կաթիլն է համաժողովրդական ցասման


ԵՀՄՖ.Վահէ Աւետեանի մահը վերջին կաթիլն է համաժողովրդական ցասման

  • 09-07-2012 13:08:37   |   |  Մամլո հաղորդագրություն

Եւրոպայի Հայկական Միութիւնների ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահութիւնը մտահոգուած է ողջ Հայ Ժաղովրդին ցնցած ողբերգական դէպքով` զին.բժիշկ Վահէ Աւետեանի մահով: Այս դէպքը, կարծես թէ վերջին կաթիլն է անպատժելիութեան բարդոյթով տառապող քրէաօլիգարխիկ համակարգի դէմ համաժողովրդական ցասման բորբոքման եւ իրաւական պատիժ յանցագործների նկատամամբ պահանջելու գործում: Բոլորն էլ հասկանում են, որ այս դէպքին նախորդել են բազմաթիւ սպանութիւններ եւ ծեծ ու ջարդեր, որոնք հասարակական հնչեղութիւն չեն ստացել, միայն, այն պատճառով, որ իշխանութիւններին յաջողուել է տարբեր մեթոդներով եւ ոչ իրաւական ճանապարհներով կոծկել, թաքցնել դրանք` խաբելով սեփական ժողովրդին: Այսօր այլեւս անհնարին է այդպէս շարունակել եւ աշխարհասփիւռ Հայ Ժողովրդին ցասում է պատել, քանի որ վերջապէս բոլորը հասկացել են, որ այսպէս շարունակել չի կարելի: Այդ ցասումը սաստկանում է, երբ կառավարութեան պատասխանատուներից ոմանք փորձում են վարկաբեկել ժողաւրդի ցաւով տառապող հայրենասէրներին, նրանց վրդովմունքը պիտակաւորելով եւ մեղադրելով իրավիճակը քաղաքականացնելու մէջ: Այդ պարոնները հար եւ նման են իրենց թուրք գործընկերներին, որոնք հրանդ Դինքի սպանութիւնից յետոյ` սկզբում ճիշտ նոյն ճանապարհն էին որդեգրել: Այ, այս նախարարների ու գործիչների պատասխանն է տալիս այսօր ժողաւուրդը` սպառելով հանբերութեան պաշարն ու անցնելով ցասման ռուբիկոնը: Արտերկրի հայութիւնն ունի մի երազանք` տեսնել Հայաստանն ազատուած այս քրէաօլիգարխիկ համակարգից, տեսնել Հայաստանում գործող օրէնքներ եւ տեսնել մեր Երկրում ձեւաւորուած այնպիսի համակարգ, որ հաւասար հնարաւորութիւններ է տալիս ողջ տաս միլիոնանոց հայութեանը` մասնակցելու տնտեսութեան զագացման գործին: Արտերկրի Հայ ժողաւուրդը երազում է կատարել ներդրումներ իր ունեցած հսկայական ներուժի սահմաններում, զարգացնել Հայրենիքում այն արդիւնաւէտ աշխատանքները, որոնցով նա շէնացրել է օտար երկրի տնտեսութիւնը, օգնել երկրի արդիւնաբերութեան վերականգմանը, տնտեսութեան զարգացմանը եւ ժողովրդի բարեկեցութեան բարձրացմանը: Աւաղ, քրէաօլիգարխիկ այս համակարգում, նոյնիսկ տարիներ առաջ Հայաստան վերադարձած գործարաները սրտի կսկիծով թողնում են իրենց ինչ-որ մակարդակի հասցրած աշխատանքներն ու աղմուկով կամ անաղմուկ հեռանում Հայաստանից: Մենք գիտենք հայրենասէր սփիւռքահայեր, որոնք ատամները սեղմած թողել են իրենց ունեցած վերջին գումարները Հայաստանում եւ անձայն հեռացել, իրենց մէջ ողբալով կորցրածը, որպէսզի չսառեցնեն հայրենասիրութեամբ տոգորուած եւ հայրենիքում ներդրումներ կատարելու այլ գործարարների ցանկութիւնը: Բայց աւաղ, այսօր բոլոր փակագծերն արդէն բացուել են եւ համատարած հիասթափութիւնն այլեւս ծածկելն անհնարին է: Այսօր, կամ ՀՀ Նախագահը իր սեփական ձեռքերով կը կոտրի քրէաօլիգարխիկ այս համակարգը, որի վրայ հիմնուած է մեր Երկրի գահավիժող տնտեսութիւնը եւ կը ստեղծի համազգային ոգեւորութիւն ողջ Հայ Ժղովրդի մօտ եւ համապատասխանօրէն կը ծաւալուեն ներդրումային հսկայական ծրագրեր, որոնք կը կասեցնեն տնտեսութեան ոչնչացումը ու սկիզբ կը դրուի առաջընթացին, եւ կամ այդ նոյն բանը կանէն ժողովրդական ցասման վրայ վեր խոյացող ուժերը եւ սա կ'ուղեկցուի անհարկի ցնցումներով եւ լի վտանգներով: ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւն 09.07.2012թ.
  -   Մամլո հաղորդագրություն