ԵՀՄՖ.Վահե Ավետյանի մահը վերջին կաթիլն է համաժողովրդական ցասման


ԵՀՄՖ.Վահե Ավետյանի մահը վերջին կաթիլն է համաժողովրդական ցասման

  • 09-07-2012 13:08:37   | Սլովենիա  |  Մամլո հաղորդագրություն

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը մտահոգված է ողջ Հայ Ժաղովրդին ցնցած ողբերգական դեպքով` զին.բժիշկ Վահե Ավետյանի մահով: Այս դեպքը, կարծես թե վերջին կաթիլն է անպատժելիության բարդույթով տառապող քրեաօլիգարխիկ համակարգի դեմ համաժողովրդական ցասման բորբոքման եւ իրավական պատիժ հանցագործների նկատամամբ պահանջելու գործում: Բոլորն էլ հասկանում են, որ այս դեպքին նախորդել են բազմաթիվ սպանություններ եւ ծեծ ու ջարդեր, որոնք հասարակական հնչեղություն չեն ստացել, միայն, այն պատճառով, որ իշխանություններին հաջողվել է տարբեր մեթոդներով եւ ոչ իրավական ճանապարհներով կոծկել, թաքցնել դրանք` խաբելով սեփական ժողովրդին: Այսօր այլեւս անհնարին է այդպես շարունակել եւ աշխարհասփյուռ Հայ Ժողովրդին ցասում է պատել, քանի որ վերջապես բոլորը հասկացել են, որ այսպես շարունակել չի կարելի: Այդ ցասումը սաստկանում է, երբ կառավարության պատասխանատուներից ոմանք փորձում են վարկաբեկել ժողավրդի ցավով տառապող հայրենասերներին, նրանց վրդովմունքը պիտակավորելով եւ մեղադրելով իրավիճակը քաղաքականացնելու մեջ: Այդ պարոնները հար եւ նման են իրենց թուրք գործընկերներին, որոնք Հրանդ Դինքի սպանությունից հետո` սկզբում ճիշտ նույն ճանապարհն էին որդեգրել: Այ, այս նախարարների ու գործիչների պատասխանն է տալիս այսօր ժողավուրդը` սպառելով հանբերության պաշարն ու անցնելով ցասման ռուբիկոնը: Արտերկրի հայությունն ունի մի երազանք` տեսնել Հայաստանն ազատված այս քրեաօլիգարխիկ համակարգից, տեսնել Հայաստանում գործող օրենքներ եւ տեսնել մեր Երկրում ձեւավորված այնպիսի համակարգ, որ հավասար հնարավորություններ է տալիս ողջ տաս միլիոնանոց հայությանը` մասնակցելու տնտեսության զագացման գործին: Արտերկրի Հայ ժողավուրդը երազում է կատարել ներդրումներ իր ունեցած հսկայական ներուժի սահմաններում, զարգացնել Հայրենիքում այն արդյունավետ աշխատանքները, որոնցով նա շենացրել է օտար երկրի տնտեսությունը, օգնել երկրի արդյունաբերության վերականգմանը, տնտեսության զարգացմանը եւ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Ավաղ, քրեաօլիգարխիկ այս համակարգում, նույնիսկ տարիներ առաջ Հայաստան վերադարձած գործարաները սրտի կսկիծով թողնում են իրենց ինչ-որ մակարդակի հասցրած աշխատանքներն ու աղմուկով կամ անաղմուկ հեռանում Հայաստանից: Մենք գիտենք հայրենասեր սփյուռքահայեր, որոնք ատամները սեղմած թողել են իրենց ունեցած վերջին գումարները Հայաստանում եւ անձայն հեռացել, իրենց մեջ ողբալով կորցրածը, որպեսզի չսառեցնեն հայրենասիրությամբ տոգորված եւ Հայրենիքում ներդրումներ կատարելու այլ գործարարների ցանկությունը: Բայց ավաղ, այսօր բոլոր փակագծերն արդեն բացվել են եւ համատարած հիասթափությունն այլեւս ծածկելն անհնարին է: Այսօր, կամ ՀՀ Նախագահը իր սեփական ձեռքերով կկոտրի քրեաօլիգարխիկ այս համակարգը, որի վրա հիմնված է մեր Երկրի գահավիժող տնտեսությունը եւ կստեղծի համազգային ոգեւորություն ողջ Հայ Ժղովրդի մոտ եւ համապատասխանորեն կծավալվեն ներդրումային հսկայական ծրագրեր, որոնք կկասեցնեն տնտեսության ոչնչացումը ու սկիզբ կդրվի առաջընթացին, եւ կամ այդ նույն բանը կանեն ժողովրդական ցասման վրա վեր խոյացող ուժերը եւ սա կուղեկցվի անհարկի ցնցումներով եւ լի վտանգներով: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 09.07.2012թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play