Մեկնարկեցին «Սփիւռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացները


Մեկնարկեցին «Սփիւռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացները

  • 10-07-2012 15:20:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յուլիսի 10-ին ԵՊՀ-ում կայացաւ «Սփիւռք»ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացների մեկնարկման արարողութիւնը: Ներկայ էին ԵՊՀ դասախօսներ եւ ուսանողներ, «Սփիւռք»ամառային դպրոցի մասնակիցնէր: ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա.Մխիթարեանը, ողջունելով ներկաներին եւ ներկայացնելով «Սփիւռք» ամառային դպրոցի ծրագիրը,նշեց. «21-րդ դարում աշխարհասփիւռ հայութիւնը կանգնած է նոր մարտահրաւէրների առաջ, համայնքները վերակազմաւորման նոր գործընթաց են սկսել եւ դա կարող է անել այն հայը, ով տիրապետում է ժամանակակից տեղեկատուական տեխնոլոգիաներին, կարող է համախմբել եւ առաջնորդել համայնքը: Այս պատճառով է, որ արդէն երկրորդ տարին ՀՀ սփիւռքի նախարարութիւնը կազմակերպել է այս դասընթացները»: ԵՊՀ պրոռեկտոր Ռ.Մարկոսեանը, ելոյթ ունենալով, մասնաւորապէս նշեց, որ կազմակերպուած Սփիւռք ունենալու համար կարեւոր են Սփիւռքի երիտասարդական, ուսանողական միութիւնների հետ տարուող աշխատանքները, նրանց փոխգործակցութիւնը հայաստանեան երիտասարդական կազմակերպութիււների հետ: Ներկաներին ողջունեց նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսեանը` մասնաւորապէս նշելով. «Մեր ժողովորդն այսօր լուրջ մարտահրաւէրներ է դիմակայում եւ դրանց դիմակայելիս յաճախ լինում են հերոսացումներ, յիշարժան իրողութիւններ, որոնց արձանագրողը լրագրողն է: Պատմութեան կերտողը ժողովուրդն է, իսկ այն կենդանի պահողը, տարածողը, սերունդներին փոխանցողը լրագրողն է»: Ներկաների առջեւ ելոյթ ունեցան Եպհ-ի երգչախումբը եւ մշակութային կենտրոնի պարային համոյթը: Միջոցառման աւարտին «Սփիւռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանաւարտներին յանձնեցին աւարտական դիպլոմները: Որոշուեց այս գեղեցիկ արարողութիւնը դարձնել աւանդոյթ:
  -   Մամլո հաղորդագրություն