Յայտնի են դարձել Դեթրոյթում անցկացուած «Մոռացուած<br /> ցեղասպանութիւն» թեմայով շարադրությունների մրցոյթի յաղթողների<br /> անունները<br />


Յայտնի են դարձել Դեթրոյթում անցկացուած «Մոռացուած
ցեղասպանութիւն» թեմայով շարադրությունների մրցոյթի յաղթողների
անունները

  • 18-05-2010 19:51:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԴԵԹՐՈՅԹ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ Դեթրոյթ քաղաքի Հայոց ցեղասպանութեան կոմիտէն յայտարարել է «Մոռացուած ցեղասպանութիւն» թեմայով շարադրությունների երրորդ ամենամեայ մրցոյթի յաղթողների անունները: Յաղթողներին մրցանակները յանձնել են ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցի կապակցութեամբ, որը տեղի է ունեցել Սաութֆիլդի սբ. Յովհաննէս հայոց եկեղեցում: Մրցոյթը ֆինանսաւորուել է Յակոբեան ընտանիքի կողմից եւ յաղթող են ճանաչուել Միչիգանի միջին եւ բարձր դպրոցների աշակերտները: Ինչպէս տեղեկացնում է www.armenianreporter.am կայքը, աւագ դպրոցից առաջին տեղին է արժանացել Ջոյ Չերնը (11-րդ դասարան, 500 դոլար, Միջազգային ակադեմիա), երկրորդ տեղին` Արի Սաղերյանը (9-րդ դասարան, 250 դոլար, ՀԸԲՄ Ալեքս եւ Մարի Մանուկյաններ դպրոց), երրորդ տեղին` Ռեյչել Աբրահամը (12-րդ դասարան, 100 դոլար, Արեւմտյան Բլումֆիլդի աւագ դպրոց): Միջնակարգ դպրոցից առաջին տեղն է զբաղեցրել Կարուն Ցոլակյանը (8-րդ դասարան, 250 դոլար, ՀԸԲՄ Ալեքս եւ Մարի Մանուկյաններ դպրոց), երկրորդ տեղը` Ռայան Սայնդերը (150 դոլար, Քլիֆորդի դպրոց), երրորդ տեղը` Ուիլ Ռիդենուրը (100 դոլար Քլիֆորդի դպրոց):
  -   Հասարակութիւն