Սեյրան Օհանեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպանի հետ


Սեյրան Օհանեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպանի հետ

  • 13-07-2012 11:25:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Յուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէիսի հետ: ՀՀ պաշտպանութեան նախարարը շնորհաւորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիւանագիտական առաքելութեան ղեկավարութիւնն ստանձնելու կապակցութեամբ եւ յաջողութիւն մաղթել հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման գործում: ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցութեանը վերաբերող, ինչպէս նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտութիւնների կարգաւորմանն առնչուող հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն