Սեյրան Օհանեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպանի հետ
13-07-2012 11:25:00 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Յուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէիսի հետ:
ՀՀ պաշտպանութեան նախարարը շնորհաւորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիւանագիտական առաքելութեան ղեկավարութիւնն ստանձնելու կապակցութեամբ եւ յաջողութիւն մաղթել հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման գործում:
ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցութեանը վերաբերող, ինչպէս նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտութիւնների կարգաւորմանն առնչուող հարցեր: