«Չենք լռելու». Արտագաղթ` Հայաստանից (Տեսանիւթ)


«Չենք լռելու». Արտագաղթ` Հայաստանից (Տեսանիւթ)

  • 13-07-2012 13:49:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութիւնը հանրութեանն է ներկայացրել իր նոր սոցիալական տեսահոլովակը` սարսափելի չափերի հասնող արտագաղթի եւ դրա պատճառների վերաբերեալ: Հոլովակում ցոյց են տրուած արտագաղթող մարդու մտածմունքները` օդանաւակայանից առաջ: Տեսանիւթի հերոսուհին` միջին տարիքի կին, որոշելի է մեկնել Հայաստանից: Նա արդէն 7 տարի է` չի աշխատում, որովհետեւ, իր համոզմամբ, Հայաստանում աշխատելու համար պէտք է լինել անողնաշար կամակատար կամ պաշտօնեաի բարեկամ: Կինը մտովի քննադատութեան է ենթարկում Հայաստանի իշխանութիւններին, որոնք, օտար Ռուսաստանի կողմից գազի ընդամէնը 7-տոկոսանոց թանկացման դէպքում, հարազատ ժողովրդից 40 տոկոս են պահանջում, իսկ ջրի գինը ջրառատ Հայաստանում նոյնն է, ինչ անապատային Դուբայում: Հերոսուհին ներողութիւն է խնդրում Հայաստանից այն բանի համար, որ, քաղաքացի լինելով, չկարողացաւ ազատել նրան կեղեքիչներից: Վերջում էկրանին է յայտնւում նախաձեռնութեան ուղերձը, որը կարծում ենք, կը կիսեն Հայաստանի բարեկեցիկ ապագայի համար բոլոր պայքարողները. «Մենք մնալու ենք ու պայքարելու, որ նա վերադառնա...» «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութիւն
  -   Մամլո հաղորդագրություն