«Չենք լռելու». Արտագաղթ՝ Հայաստանից (Տեսանյութ)


«Չենք լռելու». Արտագաղթ՝ Հայաստանից (Տեսանյութ)

  • 13-07-2012 13:49:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանրությանն է ներկայացրել իր նոր սոցիալական տեսահոլովակը՝ սարսափելի չափերի հասնող արտագաղթի եւ դրա պատճառների վերաբերյալ: Հոլովակում ցույց են տրված արտագաղթող մարդու մտածմունքները՝ օդանավակայանից առաջ: Տեսանյութի հերոսուհին՝ միջին տարիքի կին, որոշելի է մեկնել Հայաստանից: Նա արդեն 7 տարի է՝ չի աշխատում, որովհետեւ, իր համոզմամբ, Հայաստանում աշխատելու համար պետք է լինել անողնաշար կամակատար կամ պաշտոնյաի բարեկամ: Կինը մտովի քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին, որոնք, օտար Ռուսաստանի կողմից գազի ընդամենը 7-տոկոսանոց թանկացման դեպքում, հարազատ ժողովրդից 40 տոկոս են պահանջում, իսկ ջրի գինը ջրառատ Հայաստանում նույնն է, ինչ անապատային Դուբայում: Հերոսուհին ներողություն է խնդրում Հայաստանից այն բանի համար, որ, քաղաքացի լինելով, չկարողացավ ազատել նրան կեղեքիչներից: Վերջում էկրանին է հայտնվում նախաձեռնության ուղերձը, որը կարծում ենք, կկիսեն Հայաստանի բարեկեցիկ ապագայի համար բոլոր պայքարողները. «Մենք մնալու ենք ու պայքարելու, որ նա վերադառնա...» «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play