Շնորհաւորում ենք հեքիաթասացներին


Շնորհաւորում ենք հեքիաթասացներին

  • 20-07-2012 11:14:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
(19.07.2012) Հանրային լրագրութեան ակումբը www.mynews.am հանրային թղթակցութեան հարթակն ամփոփում է յունիսի 1-ից յուլիսի 10-ը յայտարարուած «Հեքիաթ. պատմում են բալիկները». մրցոյթի արդիւնքները: Առաջին եւ երկրորդ մրցանակները ստանում են 4-ամեայ Միլենա Սարգսեանն ու 3-ամեայ Արամէն: Միլենայի «Երէք խոզուկներ» http://www.mynews.am/node/1391 հեքիաթն արժանացել է սոցիալական ցանցերի բազմաթիւ օգտատէրերի հաւանութեանն ու տարածուել 631 անգամ, դիտուել` 977, իսկ Արամէի «Գառնուկ ախպեր»-ը` 361 անգամ տարածուել եւ 676 անգամ դիտուել http://www.mynews.am/node/1506 : Արամէն եւ Միլենան ստանում են «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ»-ի գրքերի ժողովածուները : Տարածուածութեան եւ դիտումների քանակի մասին տուեալները www.mynews.am –ից են հաշուարկուել: Այս պահին www.mynews.am կայքում չի երեւում նիւթերի տարածուածութեան թիւը: ՏՏ մասնագէտների վստահեցմամբ, դա Facebook սոցիակալան ցանցի եւ Sharethis-ի ծառայութեան խնդիրն է, որը, կարծում ենք, շուտով կը վերականգնուի: Սակայն, յուլիսի 10-ի մեր տարածած տեղեկատուութիւնում մենք արդէն ներկայացրել էինք սոցիալական ցանցերում հեքիաթների տարածուածութեան թիւը: Ժիւրիի կողմից յաղթող է ճանաչւում 4-ամեայ Անին `«Մկնիկ հարսնացու» -ն http://www.mynews.am/node/1391 հեքիաթը հետաքրքիր պատմելու համար: Նա ստանում է Յովհաննէս Թումանեանի հեքիաթների գիրքը: «Ամենավառ երեւակայութեան» համար մրցանակը` տրւում է Արսինէ ատուրէանին, ով պատմում է իր նախորդ գիշերուայ գունաւոր երազի մասին http://www.mynews.am/node/1340: նրան տրւում է «www.MyNews.amէ տարբերանշանով բաժակ: Խրախուսական մրցանակի է արժանացել նաեւ 4-ամեայ Լիանան` գայլն ու գառըէ http://www.mynews.am/node/1568 առակը ներկայացնելու համար: Մրցանակն է «բառադարանէ զուարճալի բառախաղը: Ժիւրիի կազմում ընդգրկուել են Սառա Խոջոյեանը` armenianow.com լրատուամիջոցից, Արփի Յարութիւնեանը` Armnews հեռուստաընկերութիւնից, Անի Սմբատեանը` Հանրային լրագրութեան ակումբից եւ www.mynews.am –ից Նուարդ Յովհաննիսեանը: «Իմ լուրերը» նախագծի մասին մանրամասնէր կարող էք կարդալ կայքի «Մեր մասին» հատուածում http://www.mynews.am/about-us : «Իմ լուրերը» կայքը ներկայացնող տեսանիւթը կարող էք դիտել այստեղ http://www.youtube.com/watch?v=oaqezHFpiP8&feature=player_embedded : Մեր աշխատանքի, թղթակցութիւնների վերաբերեալ Ձեր կարծիքը խնդրում ենք ուղարկել ` info@pjc.am , info@mynews.am հասցեներին: Հանրային լրագրութեան ակումբը «Իմ լուրերը»նախագիծն իրականացնում է «Հանրային լրագրութիւն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիւ մասնակցութեանէ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսաւորւում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարութեան կողմից: Նախագիծը ֆինանսաւորում է նաեւ Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամը: Նախագծի շրջանակներում ստեղծուած նիւթերի բովանդակութիւնը եւ արտայայտուած տեսակէտները պատկանում են mynews.am կայքի հանրային թղթակիցներին: Եւ , հնարաւոր է, որ չհամընկնեն ֆինանսաւորող կազմակերպութիւնների տեսակէտների հետ:
  -   Մամլո հաղորդագրություն