Շնորհավորում ենք հեքիաթասացներին


Շնորհավորում ենք հեքիաթասացներին

  • 20-07-2012 11:14:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
(19.07.2012) Հանրային լրագրության ակումբը www.mynews.am հանրային թղթակցության հարթակն ամփոփում է հունիսի 1-ից հուլիսի 10-ը հայտարարված «Հեքիաթ. պատմում են բալիկները». մրցույթի արդյունքները: Առաջին եւ երկրորդ մրցանակները ստանում են 4-ամյա Միլենա Սարգսյանն ու 3-ամյա Արամեն: Միլենայի «Երեք խոզուկներ» http://www.mynews.am/node/1391 հեքիաթն արժանացել է սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերի հավանությանն ու տարածվել 631 անգամ, դիտվել` 977, իսկ Արամեի «Գառնուկ ախպեր»-ը` 361 անգամ տարածվել եւ 676 անգամ դիտվել http://www.mynews.am/node/1506 : Արամեն եւ Միլենան ստանում են «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ»-ի գրքերի ժողովածուները : Տարածվածության եւ դիտումների քանակի մասին տվյալները www.mynews.am –ից են հաշվարկվել: Այս պահին www.mynews.am կայքում չի երեւում նյութերի տարածվածության թիվը: ՏՏ մասնագետների վստահեցմամբ, դա Facebook սոցիակալան ցանցի եւ Sharethis-ի ծառայության խնդիրն է, որը, կարծում ենք, շուտով կվերականգնվի: Սակայն, հուլիսի 10-ի մեր տարածած տեղեկատվությունում մենք արդեն ներկայացրել էինք սոցիալական ցանցերում հեքիաթների տարածվածության թիվը: Ժյուրիի կողմից հաղթող է ճանաչվում 4-ամյա Անին `«Մկնիկ հարսնացու» -ն http://www.mynews.am/node/1391 հեքիաթը հետաքրքիր պատմելու համար: Նա ստանում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը: «Ամենավառ երեւակայության» համար մրցանակը` տրվում է Արսինե Ատուրեանին, ով պատմում է իր նախորդ գիշերվա գունավոր երազի մասին http://www.mynews.am/node/1340: Նրան տրվում է «www.MyNews.am» տարբերանշանով բաժակ: Խրախուսական մրցանակի է արժանացել նաեւ 4-ամյա Լիանան` Գայլն ու գառը» http://www.mynews.am/node/1568 առակը ներկայացնելու համար: Մրցանակն է «Բառադարան» զվարճալի բառախաղը: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Սառա Խոջոյանը` armenianow.com լրատվամիջոցից, Արփի Հարությունյանը` Armnews հեռուստաընկերությունից, Անի Սմբատյանը` Հանրային լրագրության ակումբից եւ www.mynews.am –ից Նվարդ Հովհաննիսյանը: «Իմ լուրերը» նախագծի մասին մանրամասներ կարող եք կարդալ կայքի «Մեր մասին» հատվածում http://www.mynews.am/about-us : «Իմ լուրերը» կայքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այստեղ http://www.youtube.com/watch?v=oaqezHFpiP8&feature=player_embedded : Մեր աշխատանքի, թղթակցությունների վերաբերյալ Ձեր կարծիքը խնդրում ենք ուղարկել ` info@pjc.am , info@mynews.am հասցեներին: Հանրային լրագրության ակումբը «Իմ լուրերը» նախագիծն իրականացնում է «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Նախագիծը ֆինանսավորում է նաեւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը: Նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը եւ արտահայտված տեսակետները պատկանում են mynews.am կայքի հանրային թղթակիցներին: Եվ , հնարավոր է, որ չհամընկնեն ֆինանսավորող կազմակերպությունների տեսակետների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play