Տիգրան Սարգսեան. Ադրբեջանի կողմից փորձ է արւում խաղաղ բանակցային գործընթացի մէջ մտցնել մի լուրջ, վտանգաւոր կասկածի մթնոլորտ


Տիգրան Սարգսեան. Ադրբեջանի կողմից փորձ է արւում խաղաղ բանակցային գործընթացի մէջ մտցնել մի լուրջ, վտանգաւոր կասկածի մթնոլորտ

  • 23-03-2011 21:08:09   | Հայաստան  |  Քաղաքական
Եթէ միջազգային կառոյցները յստակ նշէն ուժի կիրառման բացառման սկզբունքը խախտող կողմի նկատմամբ միջազգային պրակտիկայում ընդունուած գործողութիւնները եւ թուարկէն պատժամիջոցները, ապա դա էապէս կարող է օգնել խաղաղ բանակցային գործընթացին։ Ազգային ժողով-կառավարութիւն մարտի 23-ի հարցուպատասխանի ընթացքում այս մասին յայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը։ Նա ընդգծեց, որ թէեւ միջազգային հեղինակաւոր կառոյցները պարբերաբար յայտարարում էն, որ խաղաղ բանակցային գործընթացը չունի այլընտրանք, Ադրբեջանն իր քարոզչութիւնը իրականացնում է լրիւ այլ ուղղութեամբ՝ բանակցային գործընթացը չի կարող ունենալ յաջողութիւն, եւ միակ լուծման եղանակը պատերազմն է։ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրիւսէլ կատարած իր այցի ընթացքում ինքը յստակ շեշտադրել է այդ հանգամանքը, որը «ապագայում եւս մենք միջազգային տարբեր կառոյցներում պէտք է անպայման օգտագործենք»։ Հայաստանի կառավարութեան ղեկավարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խնդիրը գտնւում է Եւրոպական միութեան եւ Եւրոպական խորհրդարանի ուշադրութեան կենտրոնում։ Եւրոպական կառոյցները կարեւորում էն, որպէսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը յաջողութեամբ աւարտին հասցուի, որպէսզի տարածաշրջանում խաղաղութիւն հաստատուի եւ որպէսզի իրականացուէն Եմ-ի հետ հարեւանութեան ծրագրերը։ Յիշեալ եւրոպական կառոյցների ղեկավարները՝ Ժոզէ Մանուէլ Բարոզոն եւ Եժի Բուզեկը, ըստ ՀՀ վարչապետի, այդ տեսակէտից էին դիտարկում ղարաբաղեան խնդիրը։ «Երկուսն էլ ունէն յստակ քաղաքական դիրքորոշում, որ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկայ, ցանկացած փորձ խնդիրը լուծել այլ եղանակով՝ ուժի կիրառմամբ, համարւում է անընդունելի»,- ասաց Տ.Սարգսեանը։ ՀՀ վարչապետը նշեց, որ Եւրախորհրդարանում քննարկումների ժամանակ ադրբեջանական լոբբին աշխատանք էր տանում նաեւ պատգամաւորներին համոզելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը աւարտին հասցնել անհնար է, պէտք է մտածել այլ ձեւաչափերի մասին. «Այսինքն՝ փորձ է կատարւում այդ խաղաղ բանակցային գործընթացի մէջ մտցնել մի լուրջ, վտանգաւոր կասկածի մթնոլորտ»։ Ըստ Տ.Սարգսեանի, յստակ զգացւում էր նաեւ ձգտումը հասարակական կարծիք ու մթնոլորտ ձեւաւորել առ այն, որ Ադրբեջանն ունի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իրաւական հիմք։ «Կային պատգամաւորներ, որոնք ուղղակի փորձում էին իրենց հարցադրումները շարադրել այս տրամաբանութեան ներքոյ»,- ասաց վարչապետը։ «Ինչպիսի՞ն պէտք է լինի Եւրախորհրդարանի մասնակցութիւնը եւ օժանդակութիւնը խաղաղ բանակցային գործընթացին» հարցին իր կողմից յստակ պատասխան է տրուել՝ եթէ միջազգային տարբեր կ'առոյցնէր ուզում էն օժանդակել Մինսկի խմբի աշխատանքներին, ապա պէտք է ընդգծուի՝ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկայ, եւ եթէ կողմերից որեւիցէ մէկը փորձի ուժի միջոցով հարցը լուծել, միջազգային ուժերի արձագանքը լինելու է շատ յստակ եւ միանգամից։ Ըստ Տ.Սարգսեանի, այսօր միջազգային փորձը ցոյց է տալիս, որ միջազգային հանրութիւնը օպերատիւ կերպով նման գործողութիւններ կարողանում է կազմակերպել եւ իրականացնել։ «Էս կարծում եմ, որ ղարաբաղեան գործընթացում այդպիսի միջազգային կ'ոմիւնիկէի ընդունումը կարող է նպաստել բանակցային գործընթացին»,- յայտարարեց Տիգրան Սարգսեանը։
  -   Քաղաքական