Մետրոպոլիտէնի ստորգետնեայ ջրերը լցուել էն «Ատլանտիկ» պարային ակումբ


Մետրոպոլիտէնի ստորգետնեայ ջրերը լցուել էն «Ատլանտիկ» պարային ակումբ

  • 23-03-2011 13:03:29   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 23-ի ժամը 01.18-ին ՀՀ Փրկարար ծառայութիւնում ահազանգ է ստացուել, որ Երեւանի Թումանեան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբի տարածքում տեղի է ունեցել մայրուղային ջրատարի վթար, ինչի հետեւանքով ջուրը ամբողջութեամբ լցուել է ակումբի տարածք, որտեղ գտնւում էն բազմաթիւ քաղաքացիներ, եւ առաջացել է խուճապ: Դէպքի վայր մեկնած ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը եւ փրկարական ուժերի վարչութեան յատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը պարզել էն, որ ակումբին կից մետրոպոլիտէնի ստորգետնեայ ջրերի եւ անձրեւաջրերի ջրահեռացման խողովակից ջուրը լցւում է ակումբի տարածք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բոլոր քաղաքացիները դուրս էն եկել ակումբի տարածքից:
  -   Հասարակութիւն