ԱՄԷ-ի պատուիրակութեանը ներկայացուել էն ՀՀ գլխաւոր դատախազութեան աշխատանքները թրաֆիկինգի դէմ պայքարում


ԱՄԷ-ի պատուիրակութեանը ներկայացուել էն ՀՀ գլխաւոր դատախազութեան աշխատանքները թրաֆիկինգի դէմ պայքարում

  • 22-03-2011 19:48:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 22-ին ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսեանն ընդունել է Արաբական Միացեալ Էմիրութիւնների պատուիրակութեանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարութեամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխաւոր դատախազութեան մարդու դէմ ուղղուած յանցագործութիւնների գործերով վարչութեան պետ Վահրամ Շահինեանը, վարչութեան դատախազներ, ՀՀ ոստիկանութեան ներկայացուցիչներ: ԱՄԷ պատուիրակութիւնը Հայաստանում է գտնւում 2009 թ. Հայաստանի եւ Ամէ-ի միջեւ ստորագրուած «Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դէմ պայքարի բնագաւառում համագործակցութեան մասին» փոխընբռման յուշագրի շրջանակներում հայաստանեան կողմի հետ համագործակցութեան վերաբերեալ մի շարք աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով: Մ. Սարգսեանը ներկայացրեց ՀՀ գլխաւոր դատախազութեան կատարած աշխատանքները թրաֆիկինգի դէմ պայքարում, նշելով, որ ՀՀ գլխաւոր դատախազի հրամանով դեռեւս 2006թ. ՀՀ գլխաւոր դատախազութեան քննչական վարչութեան կազմում ստեղծուել էր առանձին ստորաբաժանում՝ մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դէմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացուած կերպով քննւում էին թրաֆիքինգի վերաբերեալ քրէական գործերը: Նա նշեց նաեւ, որ թրաֆիկինգի դէմ պայքարում ՀՀ գլխաւոր դատախազութեան հետեւողական աշխատանքի արդիւնքում Հայստանը դուրս եկաւ նաեւ յատուկ վերահսկողութեան երկրների գօտուց:
  -   Հասարակութիւն