Թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար Ամէ-ն վերջնակէտ երկիր է համարւում


Թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար Ամէ-ն վերջնակէտ երկիր է համարւում

  • 21-03-2011 20:25:33   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետութիւնում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմէն Գէորգեանը մարտի 21-ին ընդունեց Արաբական Միացեալ Էմիրութիւնների պատուիրակութեանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարութեամբ: Պատուիրակութիւնը Հայաստանում է գտնւում հայկական կողմի հետ թրաֆիկինգի դէմ պայքարի հարցերով խորհրդակցութիւններ անցկացնելու նպատակով: Կողմերը քննարկեցին 2009թ. Հայաստանի եւ Ամէ-ի միջեւ ստորագրուած թրաֆիկինգի դէմ պայքարի բնագաւառում համագործակցութեան մասին յուշագրի դրոյթների արդիւնաւէտ իրագործման հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց երկկողմ մակարդակով փոխգործակցութիւնը երեւոյթի դէմ պայքարի հարցում: Ըստ նրա, պաշտօնական վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար Ամէ-ն վերջնակէտ երկիր է համարւում, այդ իսկ պատճառով թրաֆիկինգի դէմ պաքարի հարցում գործակցելու, ջանքերը համակարգելու անհրաժեշտութիւն կայ: «Համոզուած եմ, որ համատեղ ջանքերով հնարաւոր կը լինի առաւելագոյնս նուազեցնել երեւոյթի թէ ծաւալները, թէ ազդեցութիւնը հասարակութեան վրայ»,-նշեց Ա.Գէորգեանը: Հիւրերը նշեցին, որ արդէն հանդիպումներ էն ունեցել ՀՀ մի շարք գերատեսչութիւններում, եւ համոզուել էն, որ հայկական կողմը վճռական է այդ բնագաւառում գործակցութիւնը խորացնելու հարցում: Նրանք տեղեկութիւններ ներկայացրին նաեւ թրաֆիկինգի դէմ պայքարի շրջանակում Ամէ-ում իրականացուող միջոցառումների մասին: Մասնաւորապէս նշուեց, որ համապատասխան քարոզարշաւ է իրականացւում նաեւ օդանաւակայանում: Երկուստէք կարեւորուեց փոխայցերի կազմակերպումը, ինչը երկկողմ գործակցութեան առկայ խնդիրների վերհանման, յետագայ արդիւնաւէտ քայլերի որոշման լաւ հնարաւորութիւն է:
  -   Հասարակութիւն