Տարեկան մրցանակներ գիտական լրագրողների համար


Տարեկան մրցանակներ գիտական լրագրողների համար

  • 21-03-2011 12:26:21   | Հայաստան  |  Հայտարարություններ
Նպատակ ունենալով խրախուսել գիտական թեմաներով լրագրողական հրապարակումները, Հայկական աստղագիտական ընկերութիւնը (ՀԱԸ, ArAS, http://www.aras.am) Օքսֆորդի հայկական գիտական ընկերութեան (OxArm, http://oxarm.com/Home.html) հետ համատեղ սահմանում է տարեկան մրցանակներ լաւագոյն գիտական լրագրողների համար` առաջնութիւնը տալով տիեզերական թեմաներով հրապարակումներին: Մրցանակների գաղափարը քննարկուել է ՀԱԸ անդամ, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկոս, տիեզերաբան Միհրան Վարդանեանի հետ, ով էլ հովանաւորում է այս նախաձեռնութիւնը: Ներկայացուած աշխատանքները գնահատելու եւ յաղթողներին որոշելու համար ստեղծուելու է գիտնականներից եւ լրագրողներից բաղկացած մրցոյթային յանձնաժողով: Ընդ որում յանձնաժողովի անդամները չէն կարող իրենք ներկայացուած լինել մրցանակներից որեւէ մէկին: Գիտական լրագրողների համար սահմանուած 2011թ. մրցանակներն էն. լաւագոյն մամուլի/առցանց հրապարակման համար լաւագոյն ռադիօ/հեռուստահաղորդման համար ամենաակտիւ լրագրողին (հնարաւոր էն մէկից աւելի մրցանակներ) լաւագոյն աստղագիտական լուսանկարի համար Մրցոյթին հաշուի էն առնուելու 2011թ. ընթացքում տպագրուած նիւթերը, հեռարձակուած հաղորդումները եւ կատարուած լուսանկարները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 30-ը ներառեալ: Մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան նիւթերը տպագիր եւ էլեկտրօնային տարբերակներով ուղարկել կամ անձամբ ներկայացնել. Գոհար Յարութիւնեանին, ՀՀ ԳԱԱ նախագահութիւն, Երեւան, Մ. Բաղրամեան 24, Հեռ. 010-525505, 077-797090: Ներկայացուած աշխատանքներն այս կամ այն կերպ պէտք է առնչուէն տիեզերական թեմաներին: Նոյն նիւթերը ցանկալի է տեղադրել նաեւ գիտական լրագրութեան ֆեյսբուքեան էջում (http://www.facebook.com/home.php#!/home.php?sk=group_144651068920380&ap=1), որտեղ արուած գրառումները եւ մեկնաբանութիւնները նոյնպէս հաշուի կառնուէն ժիւրիի կողմից յաղթողներին որոշելիս: Սկսած այդ էջում կարելի է տեղադրել եւ վերոնշեալ հասցէով կարելի է ներկայացնել նաեւ նախկինում (2011թ ընթացքում) հրապարակուած տպագիր եւ տեսայ նիւթերը: Ամենաակտիւ լրագրողի մրցանակի համար անհրաժեշտ է ներկայացնել առնուազն 5 հրապարակում եւ/կամ հեռարձակում: Այդ մրցանակին կարող էն յաւակնել նաեւ գիտական լրագրութեան օգտին որեւէ կազմակերպական գործունէութիւն ծաւալած լրագրողները (այդ դէպքում անհրաժեշտ է ամփոփ կերպով նկարագրել կատարուած աշխատանքը եւ կցել համապատասխան նիւթեր): Լաւագոյն աստղագիտական լուսանկարի մրցանակին կարելի է ներկայացնել երկնային երեւոյթի, աստղադիտարանի կամ որեւէ աստղագիտական միջոցառման լուսանկարներ: Իւրաքանչիւր մրցանակ բաղկացած է ՀԱԸ/OxArm կողմից տրուող հաւաստագրից, 30 000 ՀՀ դրամ պարգեւից եւ Science, Nature կամ New Scientist հեղինակաւոր միջազգային գիտական ամսագրերից որեւէ մէկի տարեկան բաժանորդագրութիւնից: Արդիւնքները կամփոփուէն եւ մրցանակները կյանձնուէն դեկտեմբերի վերջին` գիտական լրագրութեան սեմինարի եւ գիտական լրագրութեան տարուայ արդիւնքների ամփոփման ժամանակ: Նախատեսւում է յետագայ տարիներին նոյնպէս շարունակել այս աւանդոյթը եւ նոյնիսկ աւելացնել մրցանակային հիմնադրամը: Աւելացնենք, որ ՀԱԸ կողմից վերջերս սկսուած գիտական լրագրութեան նախաձեռնութիւնն արդէն առաջին 3 ամիսների ընթացքում կտրուկ աւելացրեց գիտական հրապարակումների թիւը` ի նպաստ թէ գիտնականների, թէ լրագրողների, եւ թէ ի հարկէ հասարակութեան (յատկապէս երիտասարդութեան) լայն խաւերի: Լրատուամիջոցներին եւ անհատ լրագրողներին ուղարկուած մամլոյ 21 հաղորդագրութիւնների արդիւնքում տպագրուել էն աւելի քան 150 հանրամատչելի եւ գիտա-տեղեկատուական նիւթեր, դրանց հետքերով տեղի էն ունեցել մի շարք հարցազրոյցնէր եւ մամուլի ասուլիսներ, ակտիւացել էն գիտական թեմաներով ռադիօ/հեռուստատեսային հաղորդումները: Նշենք նաեւ, որ հրապարակումների ճնշող մեծամասնութիւնը վերաբերում է տիեզերական թեմաներին, եւ խիստ ցանկալի է նաեւ այլ գիտնականների մասնակցութիւնը եւ այլ գիտական բնագաւառների լուսաբանումը, ինչը սակայն առայժմ բաւարար չէ: Յիշեցնենք, որ սկսած 2004թ. ՀԱԸ յանձնում է նաեւ տարեկան մրցանակներ լաւագոյն երիտասարդ աստղագէտներին (http://www.aras.am/Prize/prize.htm) եւ այդ մրցանակը հովանաւորում է ամերիկահայ նշանաւոր աստղագէտ պրոֆ. Երուանդ Թերզեանը:
  -   Հայտարարություններ