Աւելացւում էն բիւջետային վարկերը


Աւելացւում էն բիւջետային վարկերը

  • 18-03-2011 20:13:05   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ կառավարութիւնը քննութեան է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամաւորների օրէնսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրած ՀՀ մաքսային օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու օրէնքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով աւելի արդիւնաւէտ կը դարձնի մաքսային քաղաքականութիւնը, կը նպաստի բնակչութեան սոցիալական խնդիրների լուծմանը: Գործադիրը դէմ է արտայայտուել օրինագծին, որը վաղօրօք քննարկուել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարութեան կոլեգիայում եւ որին մասնակցելու հրաւէր էր ուղարկուել ,ժառանգութիւնէ խմբակցութիւնը ներկայացնող պատգամաւորներին: Վերջիններս կոլեգիայի նիստին չէն մասնակցել: Այս առնչութեամբ վարչապետ Տիգրան Սարգսեանը նկատել է, որ ամէն դէպքում պէտք է հետեւողական լինել եւ այսուհետեւ եւս կարեւոր հարցերի քննարկմանը հրաւիրել ընդդիմութեան ներկայացուցիչներին` եթէ նոյնիսկ նրանք չընդունէն հրաւէրը: Մէկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխութիւն է կատարել իր աւելի վաղ ընդունած որոշման մէջ եւ մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց տրամադրուող բիւջետային վարկի գումարը հասցրել 1 մլրդ դրամի: ՀՀ վարչապետը, արձանագրելով այս փաստը, նշել է, որ շատերը վարկ տրամադրելու կառավարութեան որոշումը արդիւնաւէտ չէին համարում: Բայց ահա վարկային լրացուցիչ միջոցներ յատկացնելու հարց է առաջացել: Մէկ աւտոմեքենայի համար միջին հաշուով պահանջւում է 400-500 հազար դրամ: Բոլոր հիմքերը կան ասելու, որ քաղաքացիներն իրենց վարկային պարտաւորութիւնները կը մարեն ժամանակին եւ ամբողջ ծաւալով: Գործադիրը քննարկել է Ազգային Ժողովի պատգամաւոր Ռուզաննա Առաքէլեանի օրէնսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրած ,հհ աշխատանքային օրէնսգրքում լրացում կատարելու մասինէ օրէնքի նախագիծը, որով առաջարկւում է հիմնական աշխատավարձի հաւելում սահմանել լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի բնակիչներին: Կառավարութիւնը դէմ է արտայայտուել օրինագծին: Միեւնոյն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ կառավարութիւնը լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի ամրապնդումը, տարածքային համաչափ զարգացումը համարում է իր գործունէութեան կարեւոր, գերակայ ուղղութիւններից մէկը: Պատգամաւորի առաջարկած լուծումը վտանգաւոր է, քանի որ բեռ է դրւում մասնաւոր հատուածի ուսերին: Կառավարութեան մօտեցումն աւելի արդարացուած է: Մեր լուծումները կը ներառեն պետական հատուածի աշխատավարձերի նկատմամբ հաւելավճարների սահմանում, սոցիալական ծրագրերի փաթեթ` սուբսիդաւորման տեսքով, ինչպէս նաեւ բանկային տոկոսների սուբսիդաւորում: Այսինքն` պետութիւնն այդ բեռը չի թողնում մասնաւորին, այլ ինքն է ստանձնում: Կառավարութիւնն իր նիստում քննարկել է Ազգային Ժողովի մէկ այլ խումբ պատգամաւորների օրէնսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրէնսգրքի եւ դրա ընդունման կապակցութեամբ ընդունուելիք այլ օրէնքների նախագծերի փաթեթը եւ յանգել այն եզրակացութեան, որ այն լրամշակման կարիք ունի: Կառավարութիւնը բացասական եզրակացութիւն է տուել ՀՀ Ազգային Ժողովի 100 տոկոս համամասնական ընտրակարգ սահմանելու օրէնսդրական նախաձեռնութեան վերաբերեալ: Այդ առաջարկութեամբ հանդէս էն եկել ԱԺ մի խումբ պատգամաւորներ: Գործադիրը գտնում է, որ ներկայումս նպատակայարմար չէ անդրադառնալ հարցին, քանի որ այն անհրաժեշտ է կարգաւորել փուլային լուծման տարբերակով: Վերը նշուած օրէնքների նախագծերը եւ կառավարութեան եզրակացութիւնները սահմանուած կարգով կներկայացուէն ՀՀ Ազգային Ժողով:
  -   Տնտեսութիւն