Ավելացվում են բյուջետային վարկերը


Ավելացվում են բյուջետային վարկերը

  • 18-03-2011 20:13:05   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով ավելի արդյունավետ կդարձնի մաքսային քաղաքականությունը, կնպաստի բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: Գործադիրը դեմ է արտահայտվել օրինագծին, որը վաղօրոք քննարկվել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության կոլեգիայում եւ որին մասնակցելու հրավեր էր ուղարկվել ,Ժառանգությունե խմբակցությունը ներկայացնող պատգամավորներին: Վերջիններս կոլեգիայի նիստին չեն մասնակցել: Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ ամեն դեպքում պետք է հետեւողական լինել եւ այսուհետեւ եւս կարեւոր հարցերի քննարկմանը հրավիրել ընդդիմության ներկայացուցիչներին` եթե նույնիսկ նրանք չընդունեն հրավերը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ եւ մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց տրամադրվող բյուջետային վարկի գումարը հասցրել 1 մլրդ դրամի: ՀՀ վարչապետը, արձանագրելով այս փաստը, նշել է, որ շատերը վարկ տրամադրելու կառավարության որոշումը արդյունավետ չէին համարում: Բայց ահա վարկային լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարց է առաջացել: Մեկ ավտոմեքենայի համար միջին հաշվով պահանջվում է 400-500 հազար դրամ: Բոլոր հիմքերը կան ասելու, որ քաղաքացիներն իրենց վարկային պարտավորությունները կմարեն ժամանակին եւ ամբողջ ծավալով: Գործադիրը քննարկել է Ազգային Ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ,ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասինե օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հիմնական աշխատավարձի հավելում սահմանել լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի բնակիչներին: Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին: Միեւնույն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի ամրապնդումը, տարածքային համաչափ զարգացումը համարում է իր գործունեության կարեւոր, գերակա ուղղություններից մեկը: Պատգամավորի առաջարկած լուծումը վտանգավոր է, քանի որ բեռ է դրվում մասնավոր հատվածի ուսերին: Կառավարության մոտեցումն ավելի արդարացված է: Մեր լուծումները կներառեն պետական հատվածի աշխատավարձերի նկատմամբ հավելավճարների սահմանում, սոցիալական ծրագրերի փաթեթ` սուբսիդավորման տեսքով, ինչպես նաեւ բանկային տոկոսների սուբսիդավորում: Այսինքն` պետությունն այդ բեռը չի թողնում մասնավորին, այլ ինքն է ստանձնում: Կառավարությունն իր նիստում քննարկել է Ազգային Ժողովի մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքի եւ դրա ընդունման կապակցությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերի փաթեթը եւ հանգել այն եզրակացության, որ այն լրամշակման կարիք ունի: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի 100 տոկոս համամասնական ընտրակարգ սահմանելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Այդ առաջարկությամբ հանդես են եկել ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադիրը գտնում է, որ ներկայումս նպատակահարմար չէ անդրադառնալ հարցին, քանի որ այն անհրաժեշտ է կարգավորել փուլային լուծման տարբերակով: Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play