ՀՀ ԱԺ առաջիկայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել էն 88 հարց եւ 7 միջազգային պայմանագիր


ՀՀ ԱԺ առաջիկայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել էն 88 հարց եւ 7 միջազգային պայմանագիր

  • 18-03-2011 19:09:59   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 18-ին տեղի ունեցաւ ԱԺ աշխատանքային խորհրդակցութիւնը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը: Խորհրդակցութեան ժամանակ քննարկուեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մարտի 21-24-ի ԱԺ չորսօրեայ նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկուել է 11 հարց: ԱԺ առաջիկայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել էն 88 հարց, միջազգային 7 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ մարտի 21-24-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատուէն մարտի 21-ի ԱԺ նիստում:
  -   Քաղաքական