Մկրտիչ Կարապետեան. Միակ բանը, որ չի թանկացել, գիրքն է


Մկրտիչ Կարապետեան. Միակ բանը, որ չի թանկացել, գիրքն է

  • 18-03-2011 18:50:30   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ինչպէս շատ ոլորտների, այնպէս էլ Հայաստանի գրքերի շուկայի վրայ իր ազդեցութիւնն է թողել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, սակայն ճգնաժամի հետ մէկտեղ ոլորտը տուժում է նաեւ անկատար օրէնսդրական դաշտի պատճառով։ Հայաստանեան գրքերի շուկայի «հնաբնակ», անցեալ դարի 90-ականների էներգետիկ ճգնաժամը վերապրած «Էդիտ Պրինտ» գրահրատարակչութեան հիմնադիր Մկրտիչ Կարապետեանը գտնում է, որ ոլորտը կարգաւորող օրէնսդրական դաշտում հասունացել է փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը։ Նա գտնում է նաեւ, որ ոլորտի կայացմանը իրենց նպաստը պէտք է բերեն պետութիւնը, Հայաստանի ու Սփիւռքի մեծահարուստները, անգամ զանգուածային լրատուամիջոցները։ Գրահրատարակիչը ցաւով նկատում է, որ մեզանում երշիկի եւ գրքի գովազդները նոյն արժէքն ունեն, ինչը սխալ է. Հայաստանը հազարամեակների խորքից մինչեւ մեր ժամանակներն է հասել մեծապէս գրքի պաշտամունքի շնորհիւ։ Համընդհանուր գնաճի պայմաններում գրքերի գինը փոփոխութիւն չի կրել։ Ըստ նրա, ամենաէժան գրքերը Հայաստանում են՝ դրանց միջին գինը տատանւում է 500 դրամից մինչեւ 20 հազար դրամ, հարեւան Վրաստանում, օրինակ, գիրքը 2-3 անգամ աւելի թանկ է։ Որպէս ասուածի վկայութիւն գրահրատարակիչը ցոյց է տալիս Վերժինէ Սվազլեանի «Հայոց ցեղասպանութիւն. ականատես վերապրողների վկայութիւններ» «նորաթուխ» գիրքը, որի ստեղծման վրայ մարդիկ աշխատել են 50 տարի՝ գիրքն անգին է։ Ներկայումս պատրաստւում է գրքի անգլերէն թարգմանութիւնը, որը լոյս կը տեսնի մինչ Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցը՝ ապրիլի 24-ը։ 1993թ.-ից իր գործունէութիւնը ծաւալած «Էդիթ Պրինտ»-ը հրատարակել է 2500-3000 անուն գիրք՝ 500-1000 տպաքանակով։ Դասագրքերից բացի գրահրատարակչութիւնում հրատարակում է նաեւ դասագրքերը լրացնող գրականութիւն՝ ուսունական մեթոդական ձեռնարկներ։ Հրատարակւում են ուսումնական գրքեր, դրանց թւում՝ 6-րդ դասարանի աշակերտների համար «Մատենիկ» ընթերցանութեան գիրքն է։ Դրանում տեղ են գտել առասպելներ, վիպերգեր, աւանդութիւններ, զրոյցնէր, լեգենդներ, բալլադներ, աստուածաշնչեան պատմութիւններ, այսինքն՝ այն ամէնը, ինչ երեխաներին պէտք է: րքում կայ նաեւ բառարան։ րահրատարակիչը նկատում է, որ «Մատենիկ»-ի պէս գիրք Եւրոպայում կը վաճառուէր 20-25 եւրոյով, մինչդեռ Հայաստանում այն վաճառւում է ընդամէնը 3-4 եւրոյով։ Մանկապարտէզների համար հրատարակւում է «Աղբիւր» գիրքը, այն այժմ թարգմանւում է նաեւ արեւմտահայերեն։ Ներկայումս ռուսերէն թարգմանութեամբ հրատարակւում է Հայաստանի պատմութիւնը՝ 10 քարտէզներով, միաժամանակ կատարւում է նաեւ գրքի անգլերէն թարգմանութիւնը, որը շուտով լոյս կը տեսնի: իրքը թարգմանւում է նաեւ ֆրանսերէն։ 2 տարի պատրաստուելուց յետոյ լոյս է տեսել է 500 տարուայ պատմութիւն ունեցող «Ուրբաթագիրք»-ը՝ այն հնամեայ բնօրինակի ֆաքսիմիլային պատճէնն է։ Գրահրատարակչութիւնում մեծ ուշադրութիւն է դարձւում նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Յովհաննէս Թումայեանի գրական ժառանգութեանը՝ միայն վերջին 2 տարում հրատարակուել է մօտաւորապէս 23 անուն թումանեանական գրականութիւն։ «Մեր ժողովրդի համար նորովի բացայայտում ենք Թումանեանին՝ ժամանակի ոգուն համապատասխան»,- նշում է Մկրտիչ Կարապետեանը, յաւելելով, որ շուտով լոյս կը տեսնի «Թումանեանը արուեստի մասին» գիրքը, առաջին անգամ առանձին գրքով լոյս են տեսել Թումանեանի հեքիաթները, թարգմանութիւններն ու փոխադրութիւնները։ րահրատարակչութիւնում սկսուել է նոր գրքերի՝ 3D ձեւաչափով գրքերի հրատարակութիւնը՝ այդ շարքից լոյս է տեսել «Մոխրոտիկ»-ը, մինչեւ տարեվերջ այդ շարքից կը հրատարակուեն այդ շարքից եւս 10 գրքեր։ Ընթերցողի կողմից լաւ ընդունելութիւն է ստացել նաեւ մանկագիր այանէ Յարութիւնեանի «Հրաշք գիրք» երկլեզուանի գիրքը։ Սկսուել է նաեւ 3-6 տարեկան երեխաների համար «Քչից-շատից ամէն ինչից» 7 հատորանոց հանրագիտարանի հրատարակութիւնը՝ հայերէն եւ ռուսերէն առանձին հրատարակութիւններով։ Լոյս է տեսել նաեւ Իւրի Սահակեանի 14 ռուս մանկագիրների գործերը՝ հայերէն թարգմանութեամբ։ րահրատարակչութիւնը սկսել է նաեւ 6-11 տարեկան երեխաների «Ուրախ գնացք» մանկական ամսագրի հրատարակութիւնը: Այն լաւ է ընդունւում երեխաների կողմից՝ խմբագրութիւնը ստանում է 1000-1500 նամակ։ րահրատարակչութեան ղեկավարի գնահատմամբ, հետաքրքրական է նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ Սուրէնեանցի նկարների ալբոմը եւ նկարչի մասին մէկ այլ գրքի հրատարակութիւնները։ Մ.Կարապետեանը նշեց, որ ոլորտի վերակենդանացման համար խիստ կարեւոր է գրքային ողջ տնտեսութեան՝ գրադարանների, գրախանութների, վերականգնումը։ Ըստ նրա, անմխիթար վիճակում են երկրի շուրջ 1500 դպրոցների, համայնքային, մարզային գրադարանները։ Ուստի նա կոչ է անում Հայաստանի եւ Սփիւռքի մեծահարուստներին օգնութեան ձեռք մեկնել՝ համալրելու գրադարանները նոր հրատարակուած գրքերով։ Մկրտիչ Կարապետեանը հաւաստիացնում է, որ Հայաստանի գրահրատարակիչները պատրաստ են գրքեր տրամադրել գրադարաններին 20-30 տոկոս զեղչով։ Մ.Կարապետեանը Հայաստանի գրահրատարակիչների անունից հանդէս է գալիս ի պաշտօնէ՝ նա ռոտացիոն կարգով ներկայումս գլխաւորում է Հրատարակիչների ազգային ասոցիացիան, որը միաւորում է շուրջ 40 անդամների՝ նրանք ապահովում են Հայաստանում հրատարակուող գրքերի 90 տոկոսը։ Յոյժ անհրաժեշտութիւն է նաեւ մարզերում եւ Երեւանում գրախանութների ցանցի ստեղծումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ 2011թ. նախատեսուած են բազմաթիւ ծրագրեր՝ ոլորտը աշխուժացնելուն ուղղուած։ Փետրուարի 19-ին Երեւանում անցկացուել է 6-րդ տօնավաճառը, իսկ ապրիլի 21-23-ը Երեւանում նախատեսւում է անցկացնել 7-րդ միջազգային տօնավաճառը՝ արտասահմանեան գործընկերների մասնակցութեամբ։ Մարտի 28-ից տօնավաճառներ կ'անցկացուեն նաեւ մարզերում։ ործընթացը սկսուել է դեռեւս անցեալ տարուանից, ակտիւ աշխատանք է տարուել ու տարւում Կ'ոտայքի մարզում՝ այստեղ 4 տօնավաճառ է կազմակերպուել, իսկ Չարենցաւանում վերանորոգուել է եւ անվարձահատոյց նոր գրքերով համալրուել քաղաքային գրադարանը։ Այս տարի մարզում աւելացել է նաեւ գրախանութների թիւը։ րքերը չեն հասնում ընթերցողին, եւ այդ մասին է վկայում թէկուզ այն, որ մարզերում մարդիկ զարմանում են՝ միթէ՞ Հայաստանում այսպիսի գրքեր են հրատարակւում։ Համանման ծրագրեր են իրականացւում նաեւ Լոռու, Շիրակի, Արարատի մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում։ Օրուայ հրամայական է նաեւ Երեւանում ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող գրախանութների ցանց ստեղծելու անհրաժեշտութիւնը։ «Էդիտ Պրինտ»-ն արդէն Երեւան Տիգրան Մեծ 65 հասցէում ստեղծել է իր ֆիրմային գրախանութը, որը աչք է շոյում, սիրտ ջերմացնում, բարիացնում մարդկանց։ Գրադարանների եւ գրախանութների խնդիրը կարեւորւում է նաեւ այն պատճառով, որ 2012թ. Երեւանը Իւնեսկօ-ի կողմից յայտարարուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ Երեւանը թուով 12-րդ գրքի մայրաքաղաքն է։ 2011թ. գրքի մայրաքաղաքը՝ Բուենոս Այրեսը, անջնջելի տպաւորութիւն է թողել հայ գրահրատարակչի վրայ ոչ միայն հրաշք գրախանութներով, այլեւ գրքի հանդէպ վերաբերմունքով։ Բուենոսայրեսցիների վկայութեամբ, գրքի ցուցահանդէս յաճախելու համար հերթեր են գոյեանում՝ 20 օր տեւած ցուցահանդէսն այցելել է շուրջ 2 մլն մարդ։ րահրատարակիչները ամենայն պատասխանատուութեամբ են մօտենում համաշխարհային գրքի երեւանեան ստուգատեսին, նոյնպիսի վերաբերմունք կայ Երեւանի քաղաքապետարանի եւ մշակոյթի նախարարութեան պատասխանատուների մօտ, կազմակերպիչները գիտակցում են, որ հսկայական աշխատանք կայ կատարելու գրքաստեղծ եւ գրքասէր երկրի բարի համբաւը բարձր պահելու համար։ Ներկայումս ակտիւ քննարկումներ են ընթանում, թէ ինչ գրքեր պէտք է ներկայացուեն համաշխարհային գրքի ցուցահանդէսին։ Սակայն անհրաժեշտ է հոգալ «ենթակառուցուածքների»՝ յարմարաւէտ գրախանութների ստեղծման մասին։
  -   Հասարակութիւն