Մկրտիչ Կարապետյան. Միակ բանը, որ չի թանկացել, գիրքն է


Մկրտիչ Կարապետյան. Միակ բանը, որ չի թանկացել, գիրքն է

  • 18-03-2011 18:50:30   | Հայաստան  |  Հասարակություն
Ինչպես շատ ոլորտների, այնպես էլ Հայաստանի գրքերի շուկայի վրա իր ազդեցությունն է թողել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, սակայն ճգնաժամի հետ մեկտեղ ոլորտը տուժում է նաեւ անկատար օրենսդրական դաշտի պատճառով։ Հայաստանյան գրքերի շուկայի «հնաբնակ», անցյալ դարի 90-ականների էներգետիկ ճգնաժամը վերապրած «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանը գտնում է, որ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նա գտնում է նաեւ, որ ոլորտի կայացմանը իրենց նպաստը պետք է բերեն պետությունը, Հայաստանի ու Սփյուռքի մեծահարուստները, անգամ զանգվածային լրատվամիջոցները։ Գրահրատարակիչը ցավով նկատում է, որ մեզանում երշիկի եւ գրքի գովազդները նույն արժեքն ունեն, ինչը սխալ է. Հայաստանը հազարամյակների խորքից մինչեւ մեր ժամանակներն է հասել մեծապես գրքի պաշտամունքի շնորհիվ։ Համընդհանուր գնաճի պայմաններում գրքերի գինը փոփոխություն չի կրել։ Ըստ նրա, ամենաէժան գրքերը Հայաստանում են՝ դրանց միջին գինը տատանվում է 500 դրամից մինչեւ 20 հազար դրամ, հարեւան Վրաստանում, օրինակ, գիրքը 2-3 անգամ ավելի թանկ է։ Որպես ասվածի վկայություն գրահրատարակիչը ցույց է տալիս Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» «նորաթուխ» գիրքը, որի ստեղծման վրա մարդիկ աշխատել են 50 տարի՝ գիրքն անգին է։ Ներկայումս պատրաստվում է գրքի անգլերեն թարգմանությունը, որը լույս կտեսնի մինչ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը՝ ապրիլի 24-ը։ 1993թ.-ից իր գործունեությունը ծավալած «Էդիթ Պրինտ»-ը հրատարակել է 2500-3000 անուն գիրք՝ 500-1000 տպաքանակով։ Դասագրքերից բացի գրահրատարակչությունում հրատարակում է նաեւ դասագրքերը լրացնող գրականություն՝ ուսունական մեթոդական ձեռնարկներ։ Հրատարակվում են ուսումնական գրքեր, դրանց թվում՝ 6-րդ դասարանի աշակերտների համար «Մատենիկ» ընթերցանության գիրքն է։ Դրանում տեղ են գտել առասպելներ, վիպերգեր, ավանդություններ, զրույցներ, լեգենդներ, բալլադներ, աստվածաշնչյան պատմություններ, այսինքն՝ այն ամենը, ինչ երեխաներին պետք է: րքում կա նաեւ բառարան։ րահրատարակիչը նկատում է, որ «Մատենիկ»-ի պես գիրք Եվրոպայում կվաճառվեր 20-25 եվրոյով, մինչդեռ Հայաստանում այն վաճառվում է ընդամենը 3-4 եվրոյով։ Մանկապարտեզների համար հրատարակվում է «Աղբյուր» գիրքը, այն այժմ թարգմանվում է նաեւ արեւմտահայերեն։ Ներկայումս ռուսերեն թարգմանությամբ հրատարակվում է Հայաստանի պատմությունը՝ 10 քարտեզներով, միաժամանակ կատարվում է նաեւ գրքի անգլերեն թարգմանությունը, որը շուտով լույս կտեսնի: իրքը թարգմանվում է նաեւ ֆրանսերեն։ 2 տարի պատրաստվելուց հետո լույս է տեսել է 500 տարվա պատմություն ունեցող «Ուրբաթագիրք»-ը՝ այն հնամյա բնօրինակի ֆաքսիմիլային պատճենն է։ Գրահրատարակչությունում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումայանի գրական ժառանգությանը՝ միայն վերջին 2 տարում հրատարակվել է մոտավորապես 23 անուն թումանյանական գրականություն։ «Մեր ժողովրդի համար նորովի բացահայտում ենք Թումանյանին՝ ժամանակի ոգուն համապատասխան»,- նշում է Մկրտիչ Կարապետյանը, հավելելով, որ շուտով լույս կտեսնի «Թումանյանը արվեստի մասին» գիրքը, առաջին անգամ առանձին գրքով լույս են տեսել Թումանյանի հեքիաթները, թարգմանություններն ու փոխադրությունները։ րահրատարակչությունում սկսվել է նոր գրքերի՝ 3D ձեւաչափով գրքերի հրատարակությունը՝ այդ շարքից լույս է տեսել «Մոխրոտիկ»-ը, մինչեւ տարեվերջ այդ շարքից կհրատարակվեն այդ շարքից եւս 10 գրքեր։ Ընթերցողի կողմից լավ ընդունելություն է ստացել նաեւ մանկագիր այանե Հարությունյանի «Հրաշք գիրք» երկլեզվանի գիրքը։ Սկսվել է նաեւ 3-6 տարեկան երեխաների համար «Քչից-շատից ամեն ինչից» 7 հատորանոց հանրագիտարանի հրատարակությունը՝ հայերեն եւ ռուսերեն առանձին հրատարակություններով։ Լույս է տեսել նաեւ Յուրի Սահակյանի 14 ռուս մանկագիրների գործերը՝ հայերեն թարգմանությամբ։ րահրատարակչությունը սկսել է նաեւ 6-11 տարեկան երեխաների «Ուրախ գնացք» մանկական ամսագրի հրատարակությունը: Այն լավ է ընդունվում երեխաների կողմից՝ խմբագրությունը ստանում է 1000-1500 նամակ։ րահրատարակչության ղեկավարի գնահատմամբ, հետաքրքրական է նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ Սուրենյանցի նկարների ալբոմը եւ նկարչի մասին մեկ այլ գրքի հրատարակությունները։ Մ.Կարապետյանը նշեց, որ ոլորտի վերակենդանացման համար խիստ կարեւոր է գրքային ողջ տնտեսության՝ գրադարանների, գրախանութների, վերականգնումը։ Ըստ նրա, անմխիթար վիճակում են երկրի շուրջ 1500 դպրոցների, համայնքային, մարզային գրադարանները։ Ուստի նա կոչ է անում Հայաստանի եւ Սփյուռքի մեծահարուստներին օգնության ձեռք մեկնել՝ համալրելու գրադարանները նոր հրատարակված գրքերով։ Մկրտիչ Կարապետյանը հավաստիացնում է, որ Հայաստանի գրահրատարակիչները պատրաստ են գրքեր տրամադրել գրադարաններին 20-30 տոկոս զեղչով։ Մ.Կարապետյանը Հայաստանի գրահրատարակիչների անունից հանդես է գալիս ի պաշտոնե՝ նա ռոտացիոն կարգով ներկայումս գլխավորում է Հրատարակիչների ազգային ասոցիացիան, որը միավորում է շուրջ 40 անդամների՝ նրանք ապահովում են Հայաստանում հրատարակվող գրքերի 90 տոկոսը։ Հույժ անհրաժեշտություն է նաեւ մարզերում եւ Երեւանում գրախանութների ցանցի ստեղծումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ 2011թ. նախատեսված են բազմաթիվ ծրագրեր՝ ոլորտը աշխուժացնելուն ուղղված։ Փետրվարի 19-ին Երեւանում անցկացվել է 6-րդ տոնավաճառը, իսկ ապրիլի 21-23-ը Երեւանում նախատեսվում է անցկացնել 7-րդ միջազգային տոնավաճառը՝ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ։ Մարտի 28-ից տոնավաճառներ կանցկացվեն նաեւ մարզերում։ ործընթացը սկսվել է դեռեւս անցյալ տարվանից, ակտիվ աշխատանք է տարվել ու տարվում Կոտայքի մարզում՝ այստեղ 4 տոնավաճառ է կազմակերպվել, իսկ Չարենցավանում վերանորոգվել է եւ անվարձահատույց նոր գրքերով համալրվել քաղաքային գրադարանը։ Այս տարի մարզում ավելացել է նաեւ գրախանութների թիվը։ րքերը չեն հասնում ընթերցողին, եւ այդ մասին է վկայում թեկուզ այն, որ մարզերում մարդիկ զարմանում են՝ մի՞թե Հայաստանում այսպիսի գրքեր են հրատարակվում։ Համանման ծրագրեր են իրականացվում նաեւ Լոռու, Շիրակի, Արարատի մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Օրվա հրամայական է նաեւ Երեւանում ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող գրախանութների ցանց ստեղծելու անհրաժեշտությունը։ «Էդիտ Պրինտ»-ն արդեն Երեւան Տիգրան Մեծ 65 հասցեում ստեղծել է իր ֆիրմային գրախանութը, որը աչք է շոյում, սիրտ ջերմացնում, բարիացնում մարդկանց։ Գրադարանների եւ գրախանութների խնդիրը կարեւորվում է նաեւ այն պատճառով, որ 2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ Երեւանը թվով 12-րդ գրքի մայրաքաղաքն է։ 2011թ. գրքի մայրաքաղաքը՝ Բուենոս Այրեսը, անջնջելի տպավորություն է թողել հայ գրահրատարակչի վրա ոչ միայն հրաշք գրախանութներով, այլեւ գրքի հանդեպ վերաբերմունքով։ Բուենոսայրեսցիների վկայությամբ, գրքի ցուցահանդես հաճախելու համար հերթեր են գոյանում՝ 20 օր տեւած ցուցահանդեսն այցելել է շուրջ 2 մլն մարդ։ րահրատարակիչները ամենայն պատասխանատվությամբ են մոտենում համաշխարհային գրքի երեւանյան ստուգատեսին, նույնպիսի վերաբերմունք կա Երեւանի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության պատասխանատուների մոտ, կազմակերպիչները գիտակցում են, որ հսկայական աշխատանք կա կատարելու գրքաստեղծ եւ գրքասեր երկրի բարի համբավը բարձր պահելու համար։ Ներկայումս ակտիվ քննարկումներ են ընթանում, թե ինչ գրքեր պետք է ներկայացվեն համաշխարհային գրքի ցուցահանդեսին։ Սակայն անհրաժեշտ է հոգալ «ենթակառուցվածքների»՝ հարմարավետ գրախանութների ստեղծման մասին։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play