Շինութիւնը շարունակում է կանգուն մնալ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում


Շինութիւնը շարունակում է կանգուն մնալ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

  • 24-09-2012 13:36:42   | Հայաստան  |  Հասարակութիւն

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկայ ապօրինի շինութեան դէմ դեռեւս ս. թ. յուլիսի 28-ին մեր կողմից անցկացուած բողոքի ակցիայից յետոյ անցել է գրեթէ երկու ամիս: Ակցիայից երկու օր յետոյ` յուլիսի 30-ին, յաջորդեց ՀՀ բնապահպանութեան նախարարի կողմից հրաւիրուած աշխատանքային քննարկումը, որին ներկայ ենք գտնուել նաեւ մեր նախաձեռնութեան անդամները: Սոյն քննարկման ժամանակ շօշափուել է Խոսրովի արգելոցի տարածքում առկայ շինութեան յետագայ «ճակատագրի» հարցը, որի ժամանակ ՀՀ բնապահպանութեան նախարարը բարձրացրեց նաեւ բնապահպան-ակտիւիստներիս արգելոցի տարածք մուտք ու ելք անելու թոյլտուութեան եւ արգելման հարցերը: Ըստ Բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանի` որեւէ մէկն իրաւուք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք, առանց իր թոյլտուութեան. «եթէ ցանկանում էք կատարել մոնիտորինգ, ապա մենք ձեզ կը տրամադրենք ուղեկցող, ով ձեզ կ'ուղեկցի արգելոցէ,- այսպէս արտայայտուեց ՀՀ բնապահպանութեան նախարարը: Իսկ շինութեան վերաբերեալ նա նշեց, որ այն պէտք է ապամոնտաժուի, հակառակ դէպքում ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը կը դիմի դատարան ընդդէմ այդ շինութիւնը կառուցող «Յովազաձոր»ՍՊԸ-ն, ներկայումս նրանք բանակցութիւնների մէջ են եւ ժամանակ խնդրեց` մինչեւ ս. թ. սեպտեմբերը: Աւաղ, ինչպէս տեսնում ենք սայլը տեղից չի շարժուել, շինութիւնը շարունակում է կանգուն մնալ արգելոցի տարածքում: Մեր նախաձեռնութեան անդամների վերջին այցը դէպի «Խոսրովի անտառ»պետական արգելոցի տարածք եղել է ս. թ. սեպտեմբերի 18-ին: Այդ օրը նրանք արշաւի են գնացել «Խոսրովի անտառ»պետական արգելոցի Կաքաւաբերդի տեղամաս, որտեղ յայտնաբերել են խարոյկի հետքեր, խորովածից յետոյ մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատուած (մորթուած) դիակնէր, կենդանիներին ծառից կախելու երկաթէ պարան (յարմարանք): Մասնաւորապէս, յայտանաբերուել են նապաստակի, կովկասեան գորշ արջի, բեզոարեան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտութիւն: Մեր նախաձեռնութեան անդամները լուսանկարել եւ տեսանկարահանել են այն ամէնը ինչ յայտնաբերել են: Տեսանիւթից ակնյայտ երեւում է, որ արգելոցի տուեալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցուած կենդանիների ապօրինի որս եւ ռեժիմի խախտում, ինչը քրէօրէն հետապնդելի արարքներ են եւ առաջացնում են քրէական պատասխանատուութիւն: Այն, որ <Խոսրովի անտառ> պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքաւաբերդ տեղամասի ղեկավարն իր վրայ դրուած պարտաւորութիւններն ու լիազօրութիւնները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացայայտ անգործութիւն, դա արդէն փաստ է: Տեսանիւթից ակնյայտ երեւում է, որ «հիւրերն» իրենց զգացել են ինչպէս իրենց տանը եւ արդիւնքից կարելի է եզրակացնել, թէ որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքաւաբերդ տեղամասում: Այն թոյլ է տալիս, մեզ արձանագրելու, որ այս ամէնը կատարուել է եւ շարունակւում է կատարուել եւբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց Պոակ-ի, եւբ Խոսրովի անտառ> պետական արգելոցի Կաքաւաբերդ տեղամասի տնօրինութեան լուռ համաձայնութեամբ եւ չի բացառւում նրանց անմիջական մասնակցութեամբ, եւբ ՀՀ պետական լիազօր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանութեան նախարարութեան թողտուութեամբ: Մեր կարծիքով, արգելոցի տնօրէնին կարգապահական պատասխանատուութեան ենթարկելը, պաշտօնից հեռացնելը եւ այլն, հարցին լուծում չի տալիս, քանի որ այս ամէնի գլխաւոր պատասխանատուն մնում է միայն ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը` ի դէմս ՀՀ բնապահպանութեան նախարարի. կամ վերջինիս վերահսկողական լիազօրութիւնները թոյլ են, կամ այս ամէնը կատարւում է նրա թողտուութեամբ: Տեսանիւթում ՀՀ բնապահպանութեան նախարարն իր խօսքում նշում է, որ որեւէ մէկն, առանց իր թոյլտուութեան (ի նկատի ունի բնապահպան-ակտիւիստներին), իրաւունք չունի մուտք գործել արգելոցի տարածք, բայց լուրջ պատճառաբանութիւն եւ իրաւական որեւէ հիմնաւորում չի ներկայացնում, թէ որ օրէնքով չի թոյլատրւում, իսկ, ինչպէս տեսանիւթում ենք տեսնում, խնջոյքասէրների եւ որսագողերի մուտքն ազատ է: Հետաքրքիր է, թէ ՀՀ բնապահպանութեան նախարարը կատարուածը ինչպէս կը մեկնաբանի ի պաշտօնէ... Յարկ ենք համարում նշել նաեւ, որ ՀՀ քրէական օրէնսգրքի 294-րդ յօդ. համաձայն` ապօրինի որսը, որը` "3) կատարուել է այնպիսի թռչունների եւ վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելուած է, 4) կատարուել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ` պատժւում է տուգանքով` նուազագոյն աշխատավարձի չորսհարիւրապատիկից վեցհարիւրապատիկի չափով, կամ կալանքով` չորսից վեց ամիս ժամկէտով: 2. Նոյն արարքները, որոնք կատարուել են` 1) պաշտօնէական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնութեամբ` պատժւում են տուգանքով` նուազագոյն աշխատավարձի հինգհարիւրապատիկից եօթհարիւրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առաւելագոյնը չորս տարի ժամկէտով` որոշակի պաշտօններ զբաղեցնելու կամ որոշակի գործունէութեամբ զբաղուելու իրաւունքից զրկելով` առաւելագոյնը չորս տարի ժամկէտով": ՀՀ քրէական օրէնսգրքի 298-րդ յօդուածի համաձայն` արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնութեան յուշարձանների եւ պետութեան կողմից յատուկ պահպանուող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտաւորութեամբ կամ անզգուշութեամբ առաջացրել է էական վնաս` պատժւում է տուգանքով` նուազագոյն աշխատավարձի երկուհարիւրապատիկից հինգհարիւրապատիկի չափով, կամ որոշակի պաշտօններ զբաղեցնելու կամ որոշակի գործունէութեամբ զբաղուելու իրաւունքից զրկելով` առաւելագոյնը երեք տարի ժամկէտով: Այսպիսով, սոյն յայտարարութեամբ ՀՀ գլխաւոր դատախազից, ՀՀ ոստիկանութեան պետից, ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետից պահանջում ենք տեսանիւթում առկայ փաստի առթիւ անյապաղ յարուցել քրէական գործ եւ իրականացնել քննութիւն, քրէական պատասխանատուութեան կանչել սկսած ՀՀ բնապահպանութեան նախարարից մինչեւ «խոսրովի անտառէ պետական արգելոց Պոակ-ի Կաքաւաբերդ տեղամասի տնօրինութիւն: Կից ներկայացւում է տեսանիւթը, որն արդէն տեղադրուած է հետեւեալ ինտերնետային կայքէջում` ----------- : «խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնութիւն 24.09.2012թ. Ք. Երեւան
  -   Հասարակութիւն