Աուդրոնիուս Աժուբալիս. «Մարտիմէկեան դէպքերի գործերով բանտարկեալների ազատ արձակումը կը նպաստի բարեփոխումների գործընթացին» <br />


Աուդրոնիուս Աժուբալիս. «Մարտիմէկեան դէպքերի գործերով բանտարկեալների ազատ արձակումը կը նպաստի բարեփոխումների գործընթացին»

  • 18-03-2011 13:50:07   | Հայաստան  |  Քաղաքական
Պէտք է բացառել Հայաստանում մարտիմէկեան դէպքերի կրկնութիւնը, իսկ յիշեալ գործերով բանտարկեալների ազատ արձակումը կը նպաստի Հայաստանում բարեփոխումների գործընթացին։ Այս մասին մարտի 18-ի ասուլիսում յայտարարեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնուող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտուայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը։ Նա զգալի առաջընթաց արձանագրեց Հայաստանում դատաիրաւական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների գործընթացում։ Միաժամանակ Աուդրոնիուս Աժուբալիսը կարեւոր համարեց, որպէսզի փոփոխութիւններ կատարուէն զանգուածային միջոցառումների եւ Հեռուստատեսութեան ու ռադիօյի մասին օրէնքներում, իսկ ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելիս հաշուի առնուէն այդ օրէնքների փոփոխութիւնների առաջարկները։
  -   Քաղաքական