Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւաւորուած կապերը ընդլայնւում էն


Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւաւորուած կապերը ընդլայնւում էն

  • 17-03-2011 18:20:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
Աշխատանքային այցով Երեւանում գտնուող Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժորժ Կեպենեկեանը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն Լիոնի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ կնքած 2008–2011թթ.-ի համագործակցութեան ծրագրի յետագայ ընթացքի եւ շարունակականութեան ապահովմանն առնչուող կապուած հարցեր: Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցութիւնը Երեւանի ծրագրերում, Կարէն Կարապետեանը համոզմունք է յայտնել, որ երկու քաղաքների միջեւ համագործակցութեան լայն դաշտ կայ եւ, հաշուի առնելով առկայ ներուժի իրացման հնարաւորութիւնը, առաջարկել է աշխատանքային քննարկումների արդիւնքում փոխշահաւէտ ծրագրեր մշակել: Ներկայացնելով մայրաքաղաքի օպտիմալ կառավարման մոդելի ձեւաւորման շուրջ իր մօտեցումները, քաղաքապետը նշել է նաեւ այն ուղղութիւններն ու ոլորտները, որոնք կարող էն հետաքրքրութիւն ներկայացնել պոտենցիալ ներդրողների համար: Լիոնի փոխքաղաքապետն իր հերթին նշել է, որ Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւաւորուած կապը երկարամեայ պատմութիւն ունի, ընդգծելով նաեւ փաստը, որ Լիոնում հայկական մեծ համայնք է գործում: Ժորժ Կեպենեկեանը Լիոնի քաղաքային իշխանութեան անունից պատրաստակամութիւն է յայտնել շարունակել համագործակցութիւնը, որը կը լինի երկարատեւ եւ նոր շունչ կը հաղորդի երկկողմ շփումներին: Անդրադառնալով Լիոնի կառվարման մոդելի արդիւնաւէտութեանն ու փորձին, Ժորժ Կեպենեկեանն ասել է, որ օպտիմալ կառավարման եւ նպատակների իրականացման համար շարժիչ ուժ է հանդիսացել մասնաւոր ընկերութիւնների ակտիւ ներգրաւուածութիւնը քաղաքի կառավարման աշխատանքներում: Ժորժ Կեպենեկեանը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ հաստատուած համագործակցութեան շրջանակում իրականացուող ծրագիրը, համաձայն որի Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ,լիոնի այգուէ հիմնադրման աշխատանքներ էն ընթանում: Այգում հիմնական աշխատանքները մօտենում էն աւարտին: Նախնական պայմանաւորուածութեան համաձայն, ,լիոնի այգուէ բացման արարողութիւնը տեղի կ'ունենայ ընթացիկ տարեվերջին` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի պաշտօնական այցի ժամանակ: Համագործակցութեան ընդլայնման հեռանկարների եւ կապերի սերտացման համատեքստում կողմերը պայմանաւորուել էն նաեւ երկու քաղաքների քաղաքապետարանների կ'առուցուածքային ստորաբաժանումների եւ գործառոյթների մասով փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Հասարակութիւն