Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւավորված կապերը ընդլայնվում են


Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւավորված կապերը ընդլայնվում են

  • 17-03-2011 18:20:10   | Հայաստան  |  Հասարակություն
Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժորժ Կեպենեկյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիոնի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ կնքած 2008–2011թթ.-ի համագործակցության ծրագրի հետագա ընթացքի եւ շարունակականության ապահովմանն առնչվող կապված հարցեր: Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երեւանի ծրագրերում, Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջեւ համագործակցության լայն դաշտ կա եւ, հաշվի առնելով առկա ներուժի իրացման հնարավորությունը, առաջարկել է աշխատանքային քննարկումների արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել: Ներկայացնելով մայրաքաղաքի օպտիմալ կառավարման մոդելի ձեւավորման շուրջ իր մոտեցումները, քաղաքապետը նշել է նաեւ այն ուղղություններն ու ոլորտները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել պոտենցիալ ներդրողների համար: Լիոնի փոխքաղաքապետն իր հերթին նշել է, որ Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւավորված կապը երկարամյա պատմություն ունի, ընդգծելով նաեւ փաստը, որ Լիոնում հայկական մեծ համայնք է գործում: Ժորժ Կեպենեկյանը Լիոնի քաղաքային իշխանության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը, որը կլինի երկարատեւ եւ նոր շունչ կհաղորդի երկկողմ շփումներին: Անդրադառնալով Լիոնի կառվարման մոդելի արդյունավետությանն ու փորձին, Ժորժ Կեպենեկյանն ասել է, որ օպտիմալ կառավարման եւ նպատակների իրականացման համար շարժիչ ուժ է հանդիսացել մասնավոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը քաղաքի կառավարման աշխատանքներում: Ժորժ Կեպենեկյանը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ հաստատված համագործակցության շրջանակում իրականացվող ծրագիրը, համաձայն որի Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ,Լիոնի այգուե հիմնադրման աշխատանքներ են ընթանում: Այգում հիմնական աշխատանքները մոտենում են ավարտին: Նախնական պայմանավորվածության համաձայն, ,Լիոնի այգուե բացման արարողությունը տեղի կունենա ընթացիկ տարեվերջին` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի պաշտոնական այցի ժամանակ: Համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ կապերի սերտացման համատեքստում կողմերը պայմանավորվել են նաեւ երկու քաղաքների քաղաքապետարանների կառուցվածքային ստորաբաժանումների եւ գործառույթների մասով փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play