Այրուել է 3 հա խոտածածկ տարածք եւ 20 պտղատու ծառ


Այրուել է 3 հա խոտածածկ տարածք եւ 20 պտղատու ծառ

  • 17-03-2011 12:32:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 16-ին` ժամը 14.41-ին, ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Վայոց ձորում` Եղէգնաձոր-մալիշկայ աւտոճանապարհի 8-րդ կիլոմետրի յարակից տարածքում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 14.58-ին, մարուել՝ 15.01-ին: Այրուել են Կ. Պօղոսեանին, Ս. Շահբազեանին, Թ. Կոստանեանին եւ Ա. Աբրահամեանին պատկանող տնամերձ հողատարածքներում 3 հա խոտածածկ տարածք եւ 20 պտղատու ծառ:
  -   Հասարակութիւն