Մարտի 16-ին` ժամը 14.41-ին, ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Վայոց ձորում` Եղէգնաձոր-մալիշկայ աւտոճանապարհի 8-րդ կիլոմետրի յարակից տարածքում:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ:
Հրդեհը մեկուսացուել է ժամը 14.58-ին, մարուել՝ 15.01-ին:
Այրուել են Կ. Պօղոսեանին, Ս. Շահբազեանին, Թ. Կոստանեանին եւ Ա. Աբրահամեանին պատկանող տնամերձ հողատարածքներում 3 հա խոտածածկ տարածք եւ 20 պտղատու ծառ: