Ազատութեան ձգտումը իւրաքանչիւր քաղաքացու նուիրական զգացումներից մէկն է


Ազատութեան ձգտումը իւրաքանչիւր քաղաքացու նուիրական զգացումներից մէկն է

  • 16-03-2011 17:06:15   | Հայաստան  |  Քաղաքական
«Ծոմ պահելու համար Րաֆֆի Յովհաննիսեանի կողմից կամ տեղը ճիշտ չի ընտրուած, կամ ժամանակը: Եթէ դա ծոմ է, պաս է, պէտք է արուէր Էջմիածնում»: Մարտի 16-ի ասուլիսում այսպէս է արտայայտուել «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի կողմից նախօրէին հայյտարարուեց անժամկէտ հացադուլի մասին ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցութեան անդամ Յակոբ Յակոբեանը։ Նա յայտարարեց նաեւ, որ չի գնալու Ազատութեան հրապարակ եւ չի տեսակցելու Ր.Յովհաննիսեանին, քանի որ չի կիսում նրա քաղաքական սկզբունքները: Անդրադառնալով Ր. Յովհաննիսեանի բեղերը սափրելուն, Հ.Յակոբեանն ասաց.«Էդ էլ արդէն կանանց խնդիրն է, իմ խնդիրը չի»: «ՀՅԴ» խմբակցութեան Արծուիկ Մինասեանն էլ նշեց, որ «Ժառանգութեան առաջնորդի» արարքն իր մէջ կամքի ուժ է պարունակում: Նա յայտնեց, որ անպայման կ'այցելի նրան, թէեւ, ըստ նրա, Ր.Յովհաննիսեանի այս քայլը արդիւնաւէտ չի կարելի գնահատել: «Առաւել եւս դեռեւս ինձ համար յստակ չէ` ի՞նչ է պահանջը: Բայց, անշուշտ, ազատութեան ձգտումը ամենօրեայ եւ իւրաքանչիւր քաղաքացու նուիրական զգացումներից մէկն է: Բայց գործողութիւնը, տրամաբանութիւնը, քայլը պէտք է ինչ-որ ձեւ հաշուարկուի ու քաղաքական ակցիայի տեսք ստանայ»,- ասաց Ա.Մինասեանը։ Իսկ իշխանութիւններն, ըստ դաշնակցական պատգամաւորի, այս ամէնից պէտք է դաս քաղեն։
  -   Քաղաքական