Եգիպտոսում ձերբակալուել է կրօնական ընդհարումների պատճառ դարձած քրիստոնեայ կինը


Եգիպտոսում ձերբակալուել է կրօնական ընդհարումների պատճառ դարձած քրիստոնեայ կինը

  • 14-05-2011 06:15:48   |   |  Միջազգային
Եգիպտոսի ռազմական դատախազութիւնը 15 օրով ձերբակալել Կահիրէում կրօնական ընդհարումների պատճառ դարձած 25-ամեայ քրիստոնեայ կնոջը` Աբեր Համազայ Թալաաթին, մի շարք մեղադրանքների հիման վրայ: Այս ամսին տեղեկացնում է rian.ru: Կինը, մասնաւորապէս, մեղադրուել է կեղծ մուսուլմանութիւն ընդունելու եւ երկամուսնութեան համար: Նա, ամուսնացած լինելով քրիստոնեայի հետ, 2010-ի նոյեմբերին կեղծ ընդունել է իսլամ եւ ոչ պաշտօնապէս ամուսնացել 31-ամեայ մահմեդականի հետ: Քրիստոնեայ ամուսինը բարեկամերին յայտնել է կնոջ փախուստի մասին: Յետոյ աղջիկը վերադարձել իր ծնողների մօտ` յայտնի չէ իր կամքով, թէ ստիպողաբար: Իսկ նրա մուսուլման ամուսինը իսլամի մի քանի ներկայացուցիչների հետ յարձակուել է Կահիրեյում գտնուող քրիստոնեկան Մարի-մինայ տաճարի վրա, որտեղ գտնուել է կինը, եւ պահանջել բաց թողնել նրան` պնդելով, որ կնոջը այդտեղ պահում են բռնի ուժով: Մայիսի 7-ին տեղի ունեցած այդ կրօնական ընդհարումների արդիւնքում զոհուել է 15 մարդ, 240-ը վիրաւորուել, իսկ 200-ը, այդ թւում` Աբեր Համազայ Թալաաթիի մուսուլման ամուսինը, ձերբակալուել են:
  -   Միջազգային