Տաթեւ - Հալիձոր ճանապարհի 300 մետր հատուածը սողանքի պատճառով փակուել է


Տաթեւ - Հալիձոր ճանապարհի 300 մետր հատուածը սողանքի պատճառով փակուել է

  • 15-03-2011 19:16:59   | Հայաստան  |  Հասարակութիւն
Տաթեւ - Հալիձոր 23 կմ ճանապարհի 300 մետր հատուածը սողանքի պատճառով փակուել է. յարակից ժայռի փլուզման հետեւանքով առաջացած բեկորները թափուել էն ճանապարհին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլոյ քարտուղար Սուսան Տօնոյեանը, ներկայումս աշխատանքներ էն տարւում ճանապարհը բացելու համար: Յիշեցնենք, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհը շահագործման է յանձնուել 2010 թ. հոկտեմբերին, Հալիձոր գիւղը Տաթեւի վանքի հետ կապող` աշխարհում ամենաերկար ճոպանուղու բացմանը զուգահեռ: Ճոպանուղու շինարարութիւնը իրականացրել է աւստրիա-շուեյցարական Garaventa ընկերութիւնը, իսկ ենթակառուցուածքների շինարարութիւնը` իտալական RENCO ընկերութիւնը: Ճոպանուղու շինարարութեան նախագծի ընդհանուր արժէքը 13 մլն ԱՄՆ դոլար է, իսկ ծրագրի ընդհանուր արժէքը` 45 մլն ԱՄՆ դոլար: Ըստ նախագծի, ճանապարհների վերանորոգման աշխատանքները իրականացրել է ՀՀ կառավարութիւնը, իսկ Հայաստանի Ազգային մրցունակութեան հիմնադրամը վերականգնել է Հալիձորից Տաթեւի վանք տանող ճանապարհը: Հէնց ճանապարհի այդ հատուածն է, որ այժմ անանցանելի է:
  -   Հասարակութիւն