Նոյեմբերի 10-ը Երիտասարդութեան համաշխարհային օրն է


Նոյեմբերի 10-ը Երիտասարդութեան համաշխարհային օրն է

  • 09-11-2012 13:00:00   | Հայաստան  |  Մամլո սրահ

Նոյեմբերի 9-ի, ժամը` 13:00-ին «Նոյեան Տապան» լրատուական կենտրոնում հայաստանում երիտասարդութեան հիմնախնդիրների մասին է խօսեց Երիտասարդական ակումբների դաշնութեան նախագահ, Եւրախորհրդի փորձագէտ Ատոմ Մխիթարեանը: երիտասարդական ակումբների դաշնութիւնը (Federation of Youth Clubs of Armenia – FYCA) միաւորում է աւելի քան 9 տասնեակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպութիւններ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից` դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպութիւնը: Այն հիմնադրուել է 1999թ. նոյեմբերի 10-ին` Երիտասարդութեան համաշխարհային օրը, որը նշւում է 1946 թուականից: Կազմակերպութիւնն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրօնային խումբը, որով երիտասարդութեան ոլորտին վերաբերող արժէքաւոր տեղեկատուութիւն է տարածում: ԷԱԴ-ն անդամակցում է Եւրոպական երիտասարդական ակումբների համադաշնութեանը (ECYC), մի շարք այլ միջազգային կազմակերպութիւնների (Y-E-N, YEE, WostAYN) եւ որոշակի ազդեցութիւն ունի այս կառոյցներում որոշումների կայացման գործընթացի վրայ: Վերջին հինգ տարուայ ընթացքում իրականացրած ծրագրերի եւ դրանց մասնակցած երիտասարդների թուով FYCA-ն առաջինն է Հայաստանում եւ առաջատար դիրքեր է զբաղեցնում Արեւելեան Եւրոպայի ու Կովկասի երկրների շարքում: ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան աջակցութեամբ Երիտասարդական ակումբների դաշնութիւնը նոյեմբերի 8-12-ը Երեւանում իրականացնում է “Ուսուցողական դասընթաց երիտասարդական ակումբների ղեկավարների համար” ծրագիրը: Ծրագրի իրականացումը թելադրուած է Հայաստանի մարզերում գործող երիտասարդական ակումբների կողմից` պայմանաւորուած դրանց ղեկավարների մօտ երիտասարդական աշխատանքի վերաբերեալ տեղեկատուութեան սակաւութեամբ, անհրաժեշտ հմտութիւնների ու գիտելիքների բացակայութեամբ: Ծրագիրը հնարաւորութիւն է ընձեռելու փորձի փոխանակման միջոցով, համատեղ ուժերով վեր հանել մարզային երիտասարդութեանը յուզող հիմնահարցերը, մշակել ուղեցոյց երիտասարդական ակումբի առաջնորդի համար, որը նա կարող է օգտագործել իր ամենօրեայ աշխատանքներում: Դասընթացի կազմակերպման համար ընտրուած են աշխատանքի ոչ ֆորմալ մեթոդներ. խմբային քննարկումներ ու ներկայացումներ, "բաց տարածութիւն", դասախօսութիւններ, աշխատանքային սեմինարներ, քննարկում-բանավէճեր, հանդիպումներ ոլորտի պատասխանատուների եւ փորձագէտների հետ: Երիտասարդութեան համաշխարհային օրը` նոյեմբերի 10-ին, ծրագրուած է համատեղ բացօթեայ երիտասարդական ակցիա-ֆլեշմոբ:
Contact Us:
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

  -   Մամլո սրահ